ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղվան Վարդանյանի այցից հետո ԱԺ աշխատակազմը զգուշացրել է պատգամավորներին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Աղվան Վարդանյանի՝ խորհրդարան այցը ԱԺ ղեկավարությանն այնքան է անհանգստացրել, որ անմիջապես հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրություն է ուղարկել պատգամավորներին՝ հորդորելով «անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով», պահպանել ԱԺ նախագահի՝ 2019-ի մի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, մասնավորապես՝ «տվյալ հարկին համապատասխանող ամրաքարտով եւ միանգամյա մուտքի անցագրով այցելուների տեղաշարժը պահպանվող օբյեկտի այլ հարկերով եւ այլ աշխատասենյակներով, առանց հայտատուի ուղեկցման, արգելվում է»: Պատգամավորներից մեկն ասաց, որ ուղիղ ասվել է՝ ով անցագիր է իջեցրել, պարտավոր է դիմավորել՝ սկսած ԱԺ մուտքից, ուղեկցել, չթողնել, որ միայնակ տեղաշարժվի, առավել եւս հակաիշխանական հարցազրույցներ տա հյուրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular