ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիորգի Գախարիան մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու իր որոշումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գիորգի Գախարիան թվիթերյան իր էջում մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու իր որոշումը։

«Կարծում եմ, որ երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը վտանգում են ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը։ Ուստի ես հայտարարեցի իմ հրաժարականի մասին ՝ հույս ունենալով նվազեցնել բևեռացումը և լիցքաթափել իրավիճակը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել: Այս մասին Գախարիան հայտարարել է հատուկ ճեպազրույցի ընթացքում։

Ինչպես նշել է Գախարիան, իր որոշումը կապված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հանդեպ դատարանի որոշման հետ:

Գախարիայի խոսքով՝ հրաժարականի պատճառը նշվածի վերաբերյալ իշխող թիմի հետ համաձայնության չհասնելն է:

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular