ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրեշտակն ու սատանան այդքան նմա՞ն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն երեք տարի է՝ ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ նկատի ունեն բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին հորդորում, խնդրում, աղաչում-պաղատում են, թե բա պարոն վարչապետ, թարգեք էդ թավիշը, այ, որ թավիշը չլինի, ամեն ինչ լավ կլինի: Անկեղծ ասած՝ նման բան ասող մարդկանց հետ չէ «կռիվս»: Միջին վիճակագրական քաղաքացին չհասկանալով կարող է նման բան ասել երկրի վարչապետին: Դե օրինակ, մարդը չգիտի, որ Հայաստանը իրավական պետություն է, որ մեր կամ վարչապետի ուզելով չի, Պողոսին կամ Պետրոսին բանտ նստեցնելը, բռնելը և նման բաները: Դրա համար, ինչպես հայտնի ֆիլմում են ասում՝ դատ ու դատաստան պիտի լինի: Իմ «կռիվը» Նիկոլ Փաշինյանի հետ է:

Պարոն վարչապետ, օրինակ երբ ձեզ մի 65 տարեկան մարդ ասում է Նիկոլ ջան, տղա ջան, թարգի էդ թավիշը, տո Քոչարյանին, Սերժին, Գագոյին, սրան, նրան բռնի, ով դուրս է գալիս դեմդ՝ փռի ասֆալտին, ծեփի պատերին, ինչո՞ւ չես ասում՝ հայրիկ ջան, հարգելի ՀՀ քաղաքացի, ես՝ որպես ՀՀ վարչապետ, նման լիազորություն չունեմ, որ եթե մարդը կատարել է հանցագործություն, ապա կան դրա համար իրավապահ մարմիններ, դատարան վերջիվերջո, որը կորոշի մարդը մեղավոր է, թե ոչ:

Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չեք հարգում ՀՀ քաղաքացիներին, ձեզ ուղիղ հարցնում եմ, ո՞վ է ձեզ իրավունք տվել չհարգել ՀՀ քաղաքացուն, ո՞վ է ձեզ իրավունք տվել ՀՀ քաղաքացու իրավական և քաղաքական գիտելիքների պակասի արդյունքում առաջացած այս անբովանդակ և պետականության հիմքերը խարխլող շոուն օգտագործել ձեր քաղաքական նկրտումների համար: Երբ դուք ձեզ դիմող մարդուն չեք ասում, որ մեր երկիրը իրավական երկիր է, այլ հակառակը՝ «յուղ եք լցնում» նրա ասածի վրա, գոնե հասկանո՞ւմ եք, որ բացի քաղաքական դիվիդենտներ հավաքելը, նաև կազմաքանդում եք ողջ իրավապահ և դատական համակարգը: Ու առհասարակ, մարդկանց հետ ազնիվ եղեք, նրանց ասեք, որ «պարոն վարչապետ, աղաչում ենք թարգեք թավիշը» ֆրազը մոլորեցնող ու կեղծ է, քանի որ ձեր պաշտոնավարման հենց առաջին օրից դուք քաղաքական և իրավական տեռորի եք ենթարկում ձեր ընդդիմախոսներին:

Տվե՛ք մի մարդու անուն, ով ձեզ քննադատել է ու նրա նկատմամբ քրեական գործ չկա հարուցված: Տվե՛ք անուն, եթե այդպիսի մարդ կա: Ինչ լսում ու տեսնում ենք փռում եք ասֆալտին, տալիս եք պատերին, օր չկա, որ մարդկանց բերման չենթարկեն, քրեական գործեր չհարուցեն: Սա՞ է թավիշ: Բա որ սա թավիշ է, բա իսկական թավիշն ինչպիսի՞ն է: Կարո՞ղ է պատահել, որ ձեր կողմնակիցներն ու մենք տարբեր մոլորակներում ենք ապրում, ասենք նրանք ձեզ տեսնում են հրեշտակի թևերով, իսկ մենք՝ սատանայի հանդերձանքով: Պարոն Փաշինյան, ողջ աշխարհի առաջ Հայաստանը դարձրել եք ծաղրուծանակի առարկա: Ներսում էլ դուք եք ծաղրում մարդկանց, իհարկե, առավելապես ձեր կողմնակիցներին կամ ավելի ճիշտ ձեզ երկրպագողներին, բայց դրանից տուժում են բոլորը, երկիրը:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular