ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արարատի» ուկրաինացի նորեկը միացել է երևանյան թիմին

ՍՊՈՐՏ

«Արարատի» նորեկ Մաքսիմ Զադերական, որը երևանյան թիմի հետ պայմանագիր էր ստորագրել Դուբայում, արդեն Հայաստանում է։

Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի քարտուղարությունը:

26-ամյա ուկրաինացի խաղացողը մինչ «Արարատի» կազմը համալրելը հանդես է եկել Ուկրաինայում. կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», ապա տեղափոխվել է «Ստալ», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան:

Վերջին թիմը եղել է «Ալեքսանդրիան», որի կազմը համալրել է 2018 թվականին: Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular