ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարոն Փաշինյան, էս ովքե՞ր են ձեր հենարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Գյումրի քաղաքում մի խումբ մարդիկ հավաք էին կազմակերպել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության: Բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը, դիցուք, Սյունիքի մարզը, Արարատի մարզն էլ որպես բոնուս, հանձնի Ադրբեջանին, միևնույն է գտնվելու են մարդիկ, ովքեր աջակցելու են Նիկոլին, արդարացնելու են նրա քայլերը, քանի որ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ նիկոլիզմը ծանր հիվանդություն է, հաճախ չբուժվող: Լավ, խնդիր չկա, ամեն մարդ կարող է ունենալ աջակիցներ, համախոհներ, ինչպես նաև ունենալ մրցակիցներ ու ընդդիմախոսներ: Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ, հետևաբար միշտ պետք է ըմբռնումով մոտենալ որևէ մեկին ինչ-որ խումբ մարդկանց կողմից աջակցելու փաստին: Երեկվա հանրահավաքը մեզ հերթական անգամ հիշեցրեց այն, ինչ գիտենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի աջակիցներ, իհարկե՝ սակավաթիվ, բայց ունի: Վարդանանց հրապարակում հավաքվել էին շուրջ 200 հոգի ու բարձրաձայն աջակցում էին Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, եկեք արձանագրենք, որ Նիկոլը լակմուսի թուղթ դարձավ մեր հասարակության համար: Օրինակ, եթե չլիներ Նիկոլը, ո՞վ երբևէ կիմանար, որ Հայաստանում ապրում են 50-ն անց հասուն, մեղսունակ տղամարդիկ, ովքեր Շուշին համարում են ադրբեջանական: Արթիկցի տղամարդկանց տեսանյութը հավանաբար տեսել եք: Կամ, որ չլիներ Նիկոլը, մենք կիմանայի՞նք, որ մեզ հետ, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր հայտարարում են որ մենք այս պատերազմը հաղթել ենք: Եթե հարցնում եք, թե ով է նման բան հայտարարել, ասեմ՝ Գնել Սարգսյանը:
 
Հարցնում եք՝ ո՞վ է Գնել Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանի աջակից է, ով, ասում են, համատեղությամբ դերասան է, համատեղությամբ նաև Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության տարածքային խորհրդի անդամ է: Հիմա, նիկոլական դերասանն հետևյալն է հայտարարել.
 
«Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթել ու մեր միասնականության շնորհիվ: Մեզ փորձում են հակառակը ապացուցել, հակառակը ցուցադրել, փորձում են պայքարել ժողովրդի դեմ: Իհարկե, չեն կարող, որովհետև մենք միասնական ենք: Մի փոքր հուսահատություն, ծանր տրամադրություններ կան, սակայն դա բնական է մի երկրի համար, որը գրեթե ոչնչից բանակ է ստեղծում»:
 
Ես, երբ լսում եմ նման մտքեր, այլևս չեմ զայրանում, բայց, անկեղծ ասած, միշտ զարմանում եմ, թե ո՞նց կարող է հայ տղամարդը այսպես մտածել ու խոսել, լինել այսպիսին: Ես չգիտեմ, թե Գնել Սարգսյանն ինչ քաղաքական շահ է հետապնդում նման անհեթեթություններ շրջակա միջավայր արտանետելով, բայց նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ արժանվույն է գնահատելու իր վարքագիծը: Ես վստահ չեմ: Պարզ պատճառով՝ սովորաբար նման մարդկանց արհամարհում են նույնիսկ նրանք, ում գնելսարգսյանանման մարդիկ ծառայում են:
 
Այդուհանդերձ, երեկվա հանրահավաքը չէր կարող տեղի ունենալ առանց Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Հետևաբար նա առավելագույնը արած կլինի, որ հավաքը մարդաշատ լինի: Բայց… Զավեշտն այն է, որ այլևս Նիկոլ Փաշինյանին սատարող հանրահավաք են կազմակերպում մի չկայացած դերասան, ու հեղափոխության պահապաններ կոչվող մի քանի երիտասարդներ: Նիկոլ Փաշինյանն այլևս քաղաքական դիակ է, դա ապացուցման կարիք չունի:
 
Կարեն Դանիելյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular