ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է սալսան ստեղծած երաժիշտ Ջոնի Պաչեկոն

ՄՇԱԿՈՒՅԹ

85 տարեկանում մահացել է սալսան ստեղծած դոմինիկացի երաժիշտ եւ կոմպոզիտոր Ջոնի Պաչեկոն, հայտնում է El País-ը։

Մահվան հանգամանքը հաստատել են Պաչեկոյի հարազատները։ Նրանց խոսքով՝ երաժիշտին փետրվարի 14-ին հոսպիտալացրել են պնեւմոնիայով, իսկ փետրվարի 15-ին նա մահացել է։

Ջոնի Պաչեկոն (Ջոն Ազարիա Պաչեկո Կինիպին) ծնվել է 1935թ․-ին Դոմինիկյան Հանրապետությունում, 11 տարեկանում ծնողների հետ տեղափոպվել է ԱՄՆ։ «Սալսան իմ կեսակերպն է եւ իմ գոյությունը։ Դա այն է, ինչ ես զգում եմ ներսից, երբ ամեն առավոտ արթանանում եմ։ Սալսա հենց այնպես չեմ լսում։ Դուք պետք է պարեք, քանի որ այդ պարը վերակենդանացում է մահացածներին»,- 1988թ․-ին ասել է նա։

Երաժիշտը Նյու Յորքում ստեղծել է Fania Records ձայնագրման ապրանքանիշը։ «Սեւերը Motown ապրանքանիշն ունեին, սպիտակներն՝ իրենց երաժշտությունը, եւ մենք նոր ձայն ստեղծեցինք լատինական երաժշտության համար»,- 2006թ․-ին տված հարցազրույցում ասել է երաժիշտը։

Պաչեկոն 10 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի, արժանացել է լատինական «Գրեմմի» պատվավոր մրցանակի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular