Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հյուսիսային Կորեա՝ Շողշողացող աստղի օր (Կիմ Չեն Իրի ծննդյան օր), Լիտվա՝ Պետականության վերականգնման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1861 - Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդի մանիֆեստով կայսրությունում վերացրել է ճորտատիրությունը: Նկատի ունենալով, որ Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում ճորտատիրություն չի եղել  ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է այդ նահանգների համար մշակեր մեկ ընդհանուր կանոնադրություն:

1916 - Առաջին աշխարհամարտում գեեներալ Յուդենիչի ղեկավարած ռուսական զորքերը գրավել են Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը։

1919 – Նյու Յորքում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»-ը։

1919 – ծնվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

1921- խմբապետներ Մարտիրոսի, Սմբատի, Կարո Սասունու խմբերը շրջապատել են Երևանը, իսկ Հայաստանում մնացած դաշնակցության առաջնորդներն ստանձնել են խորհրդային իշխանության դեմ ապստամբության ընդհանուր ղեկավարությունը:

1953 – ծնվել է թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը, որը առաջին թուրք գիտնականներից մեկն է, որը ճանաչել և բացահայտորեն քննարկել է Հայոց Ցեղասպանությունը։

1959 – ծնվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանը:

1965 – ծնվել է հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։

1966 – ծնվել է ջութակահար Նարինե Դելլալյանը:

1976 - ԱՍԱԼԱ-ի գրոհայինների կողմից Բեյրութ քաղաքում սպանվել է թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Օկտար Սիրիտը:

2001 - Փարիզի Աստվածամոր տաճարում համերգ է տվել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

2006 – Եվրոխորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ դատապարտել է Ջուղայի խաչքարերի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում այլ պատմական հուշարձանների ոչնչացումը և պահանջել է թույլատրել այդ տարածքներ Եվրոխորհրդարանի պատվիրակների այցերը։

2006 - Ադրբեջանի Ազգայնական-ժողովրդավարական կուսակցությունը («Բոզ ուրդ») նախորդ տարվա մարդ է ճանաչել 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:  

2017- Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ»-ը միավորվել են Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ և իրենց վարչապետի թեկնածու հայտարարել Բագրատյանին:

2018 - Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավոր Հրայր Թովմասյանի (ՀՀԿ) թեկնածությունն է առաջադրել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1222 — ծնվել է ճապոնադի բուդդայական քարոզիչ, նիտիրէն-սյու ուսմունքի հիմնադիր  Նիտիրէնը:

1568 — իսպանական ինկվիզիցիան մահվան դատավճիռ է կայացրել Նիդեռլանդների ամբողջ բնակչության նկատմամբ:

1698 — ծնվել է ֆրանսիացի գիտնական Պիեռ Բուգերը, որը հանդիսանում է տելեմետրիայի հիմնադիրներից մեկը:

1704 — վարշավյան կոնֆեդերացիան գահընկեց է արել Ավգուստ Ուժեղին և հայտարարել է Անթագավորություն, որն էլ պատճառ է դարձել Լեհաստանում քաղաքացիական պատերազմի սկսվելու:

1722 — Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրատարակել է հրամանագիր, ըստ որի՝ թագի ժառանգորդին նշանակում է նախկին թագավորը, այլ ոչ թե թագը ժառանգվում է՝ ըստ ավագության:

1804 — ծնվել է ֆրանսիացի գրող, քննադատ և լրագրող Ժյուլ-Գաբրիել Ժենենը:

1837 — Մեն կղզու մոտ խորտակվել է անգլիական «Jane and Margaret» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 200 մարդ:

1868 – ծնվել է ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան Վիլհելմ Շմիդտը:

1822 — ծնվել է անգլիացի հետազոտող Ֆրենսիս Գալտոնը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման առաջին թեստերի հեղինակը:

1871 — վախճանվել է կովկասյան լեռնականների առաջնորդ, Հյուսիս–Կովկասյան իմամատի ղեկավար Իմամ Շամիլը:

1893 - ծնվել է ԽՍՀՄ մարշալ, զորահրամանատար, քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Տուխաչևսկին:

1918 – Լիտվան հռչակել է իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։

1919 — խորհրդային Ռուսաստանի Նարկոմատի կոլեգիան որոշում է ընդունել կազմակերպել սրբերի գերեզմանների բացում:

1921- վրացական Շուլավերի գյուղում կազմավորվել է Վրաստանի Հեղկոմը, որն էլ օգնության խնդրանքով դիմել է Խորհրդային Ռուսաստանին, սկսվել է Վրաստանի խորհրդայնացումը:

1923 —Հովարդ Քարտերը բացել է Թութանհամոն փարավոնի դամբարանը:

1934 – Ավստրիայում ավարտվել է 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։

1936 - Տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա):

1957 — ԽՍՀՄ-ում սահմանվել է «Խեղդվողներին փրկելու համար» շքանշանը:

1968 – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսել է գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։

1976 — ԽՍՀՄ-ում Կամսկու ավտոգործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարը:

1978 — ստեղծվել է հայտարարությունների առաջին համակարգչային տախտակը՝  BBS-ը:

1986 - Խորհրդային Միությունը գործարկել է Միր ուղեծիրական կայանը։

1999 – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 16 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 100-ը։

2005 – սկսել է գործել Կիոտոյի արձանագրությունը։

2016 — վախճանվել է եգիպտացի դիվանագետ Բուտրոս-Բուտրոս-Ղալին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ ՄիլլերՍկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացըՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի դատախազություն` հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջովՔրեական վարույթով պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, խnշտանգման ենթարկելու և Ալեն Սիմոնյանի հայտարարության միջև կապը․ ԹաթոյանԱրևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ ԲորելՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվելԻսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. ԷրդողանՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն«Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինանտ. այն ինքնագիտակցությունը պայմանավորող հիմնական գործոնն է․ ՓաշինյանՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարությունՊուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի միջև խելամիտ զսպվածության հույս է հայտնելՏեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբանՀՀ վարչապետի և իշխանության դեմ ոսկեպարցիների դիմումը շուտով կներկայացվի դատախազություն. Սուրեն ՊետրոսյանՊռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ. փակվելու է մայրուղին․ ՆԳՆՈ՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքինՍամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումիցՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԱլեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրաՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համար
Ամենադիտված