ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ բախվում ես դառն իրականությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սրանից 33 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 13-ին, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել առաջին խոշոր հանրահավաքը, որի մասնակիցները կոչ էին անում միացնել Ղարաբաղը Հայաստանին։ Մինչ այդ հանրահավաքներ էին կայացել Հադրութում և Ասկերանում։ Փետրվարի 20-ին ԼՂԻՄ ԳԽ-ն պատմական որոշում ընդունեց՝ կոչ անելով վերամիավորել Ղարաբաղն ու Հայաստանը։ Փետրվարի 27-29-ին Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, որոնք և ստիպել են հայ ժողովրդին դիմել զինված պայքարի։

Այսօր կայացած փաստ է այն, որ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա հայ ժողովուրդը միանգամից երկու անկախ պետություն է ստեղծել, քանի որ ինքնիշխանությունն է հաղթանակների պահպանման գրավականը։ Անվտանգությունը պահպանվում էր նուրբ բալանսի շնորհիվ, որի հիմքում էր Մինսկի խմբի եռանախագահությունը։ Փաստացի ներկայումս զույգ պետություններն էլ հայտնվել են վտանգավոր սահմանին։ Մարդկանց հոգիներում պարտությունն ավելին է, քան «հողի վրա»։ Սակայն մարդկանց աչքերը բացվում են, և առաջանում է կենարար միտքը՝ պետք է դիմադրել։ Արցախյան Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված պատմությունը իրավունքի լավ դաս է։ Դա մեր հողն է, մենք են որոշում մեր հերոսներին։ Փետրվարի 20-ին Երևանում կկայանա 17-ի հանրահավաքը։ Միջազգային, այդ թվում ռուսաստանյան լրատվամիջոցներում անհանգստոություն են հայտնում «հայկական ազգայնականության» կապակցությամբ։ Ազգայնականությունը դրանցում ներկայացվում է որպես գլխավոր «խոչընդոտ», որը պետք է արմատախիլ անել։

Ռուսաստանում որոշ փորձագետներ գլուխ չեն հանում, թե որն է «լավ» Հայաստանի համար՝ «արևմտամետ» Փաշինյա՞նը, ով անվերապահ կատարում է Լավրովյան պլանը, թե՞ «ռուսամետ ազգայնականները», որոնք նույնպես ողջունել են Լավրովյան պլանը՝ այնուամենայնիվ անվանելով այն դավաճանական։ Ըստ էության, Ռուսաստանը փորձում է գլուխ հանել, իսկ Հայաստանում սկսում է հասունանալ առողջ ազգային դիմադրություն։ Սյունիքում, ինչպես ասում է Հրանտ Բագրատյանը, մարդիկ իրենք են որոշում սահմանը, մարդիկ սկսել են խոսել իրենց իրավունքների մասին։ Հայաստանն ու Արցախը նույնիսկ վիրավոր վիճակում իրենց տանն են, Արարատի եւ Մռավի ստորոտում, իսկ «եկվորները» նույնիսկ հիմա թույլտվություն են խնդրում Ղարաբաղով անցնելու համար։ Ռուսական խաղաղապահները ուղեկցում են ադրբեջանական շարասյուները դեպի Շուշի և Քարվաճառ։ Բաքվի իշխանությունները կոչ են անում իրենց բնակչությանը չգնալ Ղարաբաղ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular