ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվում

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Ռիգայի ֆուտբոլային ակումբում: Ֆուտբոլիստը խզել է կապերը դանիական «Հոբրո» ակումբի հետ, որտեղ խաղում էր 2017 թվականից:

Ըստ տեղեկությունների` Բաբայանն ինքն է վճարել իր հրաժարագինը`«Հոբրոյի» հետ պայմանագիրը խզելու համար:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Էդգար Բաբայանը 9 հանդիպում է անցկացրել և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Ռիգան» Լատվիայի գործող չեմպիոնն է, իսկ փետրվարի սկզբին ԱՄԷ-ում այս հավաքականը հսկիչ հանդիպումներ անցկացրեց հայկական երկու թիմերի հետ: «Ռիգան» 5:0 հաշվով հաղթեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» և 0:1 հաշվով զիջեց Հայաստանի փոխչեմպիոն «Նոային»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular