Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 13)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռադիոյի համաշխարհային օր, Պահպանակի համաշխարհային օր, Հայաստան՝ Տրնդեզ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1770 — ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ Ներսես Ե Աշտարակեցին։

1812 — Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Սուլթան-Բուդեի ճակատամարտը Տրոիցկու ռուսական գումարտակի և Ղարաբաղի խանություն ներխուժած Աբբաս-Միրզայի պարսկական բանակի միջև։ Չնայած այդ ճակատամարտը չի եղել վճռորոշ պատերազմի ավարտի համար, բայց դրա արդյունքում աճել է պարսկական բանակի ռազմական ոգին, և որոշակիորեն ընկել ռուսական բանակի հեղինակությունը տեղաբնակների մոտ։

1883 - ծնվել է հայկական ծագումով ռուս դերասան և ռեժիսոր Եվգենի Վախթանգովը։

1894 - ծնվել է դերասան Համբարձում Խաչանյանը։

1921 - Լոռու «չեզոք գոտում» ապստամբություն է սկսվել, և վրացական ճակատ տեղափոխված զորքերը 11-րդ բանակի մյուս ստորաբաժանումների հետ ձեռնամուխ են եղել Վրաստանի խորհըրդայնացմանը։

- Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները ապստամբություն են սկսել խորհրդային իշխանության դեմ և մի քանի օրում ազատագրել Աշտարակը, էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։

 1938 - գնդակահարվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Գևորգ Ալիխանյանը։

1946 — ծնվել է քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

1988 - Ստեփանակերտում տեղի է ունեցել ժողովրդական առաջին ցույցը, որի ժամանակ բարձրացվել է ԼՂՀ-ն Հայաստանին միանալու հարցը։

2007 - Երևանում Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարության և շվեյցարական «Ռեզերվ Քափիթալ Քորպորեյշն» ընկերության միջև ստորագրվել է հուշագիր Փոթիի «Կովկաս» նավահանգստում լաստանավի շահագործման մասին: 

- գեներալ - գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը ազատվել է Հայաստանի նախագահի խորհրդականի և գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:

2008 - Երևանում ստորագրվել է «Հայկական երկաթուղու» համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը:

2014 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է աննախադեպ 30-րդ տեղը։

2017 - Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը նախընտրական դաշինք կազմելու մասին համաձայնագիր են ստորագրել։ հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալ է պետք:

2018 - Երևանի ավագանու տարվա առաջին նիստի հանդիսավոր մեկնարկը րոպեներ անց վեր է ածվել ծեծկռտուքի, որը սկսվել է այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները փորձել են քաղաքապետին մատուցել Նուբարաշենի բնակիչների նվերը՝ գարշահոտ կոյուղաջուրը։

2020 - Սիրիան դարձել է արաբական աշխարհի երկրորդ երկիրը, Լիբանանից հետո, որը ճանաչել է Հայոց Մեծ Եղեռնը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1241 — տեղի է ունեցել մոնղոլական ներխուժումը Լեհաստան։ Բայդարի ղեկավարած մոնղոլական ջոկատը Տուսկի մոտ ջախջախել է կրակովյան զորահրամանատար Վլադիմիրի գլխավորած լեհական աշխարհազորը։

1542 — Թաուերում մահապատժի է ենթարկվել Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդի հինգերորդ կին Եկատերինա Հովարդը ամուսնական դավաճանության մեղադրանքով։

1571 – վախճանվել է իտալացի նկարիչ, քանդակագործ Բենվենուտո Չելինին։

1668 – Պորտուգալիայի անկախության համար մղված պատերազմի արդյունքում Լիսաբոնում Անգլիայի միջնորդությամբ  Իսպանիան կնքել է հաշտության պայմանագիր, որով իսկ պաշտոնապես ճանաչել է  Պորտուգալիան որպես  անկախ երկիր։

1689 — Անգլիայում ավարտվել է այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։

1729 - Ռաշթ քաղաքում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է առևտրական պայմանագիր։

1739 — Պարսկաստանի շահ  Նադիր-շահ Ավշարը, որը մտել էր Հնդկաստան և արագորեն գրավել այն, Դելլի մոտ ջախջախել է Մեծ Մոնղոլների կայսրության բանակը։

1769 — ծնվել է ռուս նշանավոր գրող Իվան Կռիլովը, որը հայտնի է իր առակներով։

1777 — Փարիզում ձերբակալել և Վենսենյան բերդում փակել են  մարքիզ դը Սադին, որը մեղադրվել է աղջիկներ առևանգելու և նրանց բռնաբարելու, թունավորելու և սոդոմիայի մեջ։

1858 — անգլիացի Աֆրիկայի հետազոտողներ սէր Ռիչարդ Բերտոնը և Ջոն Սպիկը, փորձելով գտնել Նեղոսի ակունքները, հայտնագործել են Կենտրոնական Աֆրիկայի խոշորագուն լիճ Տանգանիկան։

1859 — Մոսկվայում բացվել է կանացի  առաջին գիմնազիան։

 1873 — ծնվել է ռուս նշանավոր օպերային երգիչ Ֆեոդոր Շալյապինը։

1883 — վախճանվել է գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան Ռիխարդ Վագները։

1895 — Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար ստացել են արտոնագիր։

1903 - ծնվել է բելգիացի գրող Ժորժ Սիմենոնը։

1917 — Փարիզում ձերբակալել են լեգենդար հետախույզ Մատա Խարիին։

1918 — ԽՍՀՄ-ում մտցվել է Գրիգորյան օրացույցը, որոշվել է 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։

1923 — Պետրոգրադում սպանվել է հանրահայտ բանդիտ Լյոնկա Պանտելեևը։

1924 - ՌՍՖՍՀ կազմում ստեղծվել է ներկայիս Ստավրոպոլի երկրամասը։

1931 - Նյու Դելին դարձել է Հնդկաստանի մայրաքաղաք։

1934 — խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։

1950 - վախճանվել է իտալացի գրող Ռաֆայել Սաբատինին։

1960 — Սահարա անապատի Ռեգգան օազիսի շրջանում ֆրանսիացիները իրականացրել են իրենց առաջին ատոմային ռումբի փորձարկումը։

1972 - տեղի է ունեցել 11-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սապպորո, Ճապոնիա)։

1974 — ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ քաղաքացիությունից զրկվել և երկրից արտաքսվել է գրող Սոլժենիցինը։

1980 - մեկնարկել են 13-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։

1983 — Թուրինի «Cinema Statuto» կինոթատրոնում  «Անհաջողակները» ֆիլմի ցուցադրության ժամանակ բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 64 հանդիսատես։

1988 - տեղի է ունեցել 15-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Կալգարի, Կանադա)։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное