ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է ջազ երաժիշտ Չիկ Կորեան

ՄՇԱԿՈՒՅԹ

79 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ դաշնակահար եւ կոմպոզիտոր Չիկ Կորեան, հայտնում է երաժիշտի պաշտոնական կայքը։ «Չիկ Կորիան 79 տարեկանում կյանքից հեռացել է քաղցկեղի հազվադեպ տեսակի հետեւանքով, որը միայն վերջերս է ախտորոշվել»,- հայտնում է կայքը։

Չիկ Կորեան 23 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, նա ներառված է ջազի փառքի դահլիճում (DownBeat Jazz Hall of Fame), այս մրցանակը ամենանշանակալիցներից է ջազի համաշխարհային բեմի երաժիշտների համար։

Երաժիշտը կարիերան սկսել է 1960-ականներին՝ դաշնամուր նվագելով խմբերում, որոնք լատինոամերիկյան էստրադային երաժշտություն էին կատարում։ Այդ ժամանակ Կորեան դարձել է Մալյզ Դեւիսի խմբի դաշնակահարներից մեկը։ Երաժիշտը մասնակցել է Դեւիսի «In a Silent Way» (1969) եւ «Bitches Brew» (1970) սկավառակների ձայնագրմանը։

1970-ականների կեսերին Կորեան դարձել է «Return To Forever» ջազ-ֆյուժն խմբի հիմնադիրը, որում տարբեր ժամանակներում նվագել են բաս կիթառահար Սթենլի Քլարկը, թմբկահարներ Աիրտո Մորեյրան, Սթիվ Գեդը եւ Լենի Ուայթը, սաքսոֆոնահար Ջո Ֆարելը եւ կիթառահար Էլ Դի Մոելան։ Կորիան ավելի քան 80 սոլո եւ համատեղ սկավառակներ է թողարկել։ Նրա վերջին սկավառակը՝ «Plays», թողարկվել է 2020թ․-ի սեպտեմբերին։

2000թ․-ին Չիկ Կորեան իր բենդի հետ ելույթ է ունեցել Երեւանի ջազային փառատոնի ընթացքում։ Այս ֆանտաստիկ համերգը երաժշտասերները հիշում են մինչ այսօր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular