ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է «Սպորտը քաղաքականությունից դուրս» կարգախոսը վերածվել ատավիզմի

ՍՊՈՐՏ
nevasport.ru-ն գրում է, որ պատկերացնելով «Սպորտը քաղաքականությունից դուրս» հասկացությունը, որը Օլիմպիական խարտիայի հիմքն էր կազմում, բարոն Պիեռ դե Կուբերտենը դժվար թե մտածեր, որ այդ թվացյալ արդարացի և անսասան սկզբունքը երբևէ կխախտվի: Ավելին, նայելով, թե ինչ է տեղի ունենում մեր ժամանակներում, վստահորեն կարելի է ասել, որ այդ սուրբ սկզբունքն այլևս չի գործում: Այն չի մեռել, բայց թվում է, որ ընդմիշտ կորցրել է իր արդիականությունը՝ դառնալով անցյալի մասունք:
Ավելի ու ավելի շատ մարզիկներ են հայտնում իրենց քաղաքացիական դիրքորոշումները: Ավելին, տարիքը և հավատը նշանակություն չունեն: Օրինակ հայազգի ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն ասելիք ունի Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության մասին:
 
Կրասնոյարսկում, մեկնաբանելով Ռուսաստանի առաջնությունում իր ելույթը, որտեղ նա ազատ ոճի ծրագրում զբաղեցրել է երկրորդ տեղը, երիտասարդ լեդին ինքն է խոսել քաղաքականության մասին:
 
 
«Վերջերս Հայաստանը պատերազմում պարտվել է Ադրբեջանին և տվել Արցախը, ինձ համար շատ կարևոր է ոգեշնչել իմ ժողովրդին, որի արյունն է հոսում իմ երակներում», - ասել է աշակերտուհի Ադելիան:
 
Նա քաղաքականության մեջ սպորտի ներգրավվածության թարմ և շատ բացահայտ օրինակ է: Ավելի վաղ Մոհամմեդ Ալին մի տեսակ մոդել էր ծառայում մեծ մարզիկի համար, որը չէր վախենում դեմ գնալ պետական համակարգին: Հիմա, սոցիալական ցանցերի դարաշրջանում, երբ ցանկացած հավանում կարող է ազդել մարդու ճակատագրի վրա, անընդհատ են արձանագրվում բարձր մակարդակի մարզիկների քաղաքացիական դիրքորոշումների արտահայտման փաստեր: Ցանկացած բան կարող է պատճառ հանդիսանալ դրա: Լինի դա պատերազմ, ռասիզմ, թե նախագահական ընտրություններ:
 
Այսպես թե այնպես, այդ ամենը միայն ապացուցում են, որ քաղաքականությունը ներկայումս ամենուր է, և սպորտում այն ոչ մի տեղ չի կորել: Թվում է, թե շուտով լռելը կդիտարկվի որպես վատ վարվելաձև: Աշխարհը երբեք չի լինի նույնը: Քաղաքականությունն ու սպորտը հավերժ միասին են:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular