Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գալու է այն օրը, երբ Հայաստանի հավաքականում խաղալու են միայն հայեր. Ռուբեն Նազարեթյան

ՍՊՈՐՏ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վերջին տարիներին նկատելի առաջընթաց է գրանցում Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ և պատահական չէ, որ պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ուղեգիր: Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի թիմը պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում տևական ժամանակ ֆուտզալի Հայաստանի հավաքականը գլխավորող Ռուբեն Նազարեթյանն ամփոփել է նախորդ 2 խաղերը, խոսել ֆուտզալի խնդիրների, Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզապալատ ունենալու հեռանկարների ու առաջիկա անելիքների մասին:

Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականը վաստակեց առաջին միավորը բավական ուժեղ մրցակցի դեմ, սակայն հանդիպման ընթացքում ուներ 3 գոլի առավելություն: Հաշվի առնելով դա՝ կա՞ հիասթափությունը, որ բաց թողեցիք առաջին հաղթանակը:

Ինձ մոտ ոչ թե հիասթափություն է, այլ թեթև տխրություն: Չեմ հիասթափվում, քանի որ թիմը շատ լավ խաղաց: Մեր առաջին քայլերն են այդպիսի մակարդակում: 2 տարի առաջ բոլորիս համար երազանք կլիներ ոչ ոքի խաղալ Ֆրասնիայի հավաքականի հետ, բայց մենք կարողացանք անել դա: Այդ պահին հուզական առումով մի քիչ վատ էր, բայց հետո վերլուծեցինք ամեն բան: Ամենակարևորն այն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Կարելի է ասել, որ մենք ունեինք 8-10 օրվա թիմ: 3-4 խաղացողներ վերջին պահին էին միացել մեզ: Կարծում եմ՝ վատ չէր, հետագայում կլինի ավելի լավ: Այդ մակարդակում խաղային փորձի պակասը զգալ տվեց: Ուժեղ թիմերը 0:3-ից հետո կարողանում են սառեցնել խաղը և այլն: Այդպիսի մակարդակի խաղերում յուրաքանչյուր սխալ անպատիժ չի մնում, ինչը եղավ մեզ հետ: Կարևորն այն էր, որ մենք չթողեցինք թույլ թիմի տպավորություն: Տղաների վստահությունն ավելացավ, որ մենք կարող ենք և պետք է շարունակենք առաջադիմել որպես թիմ: 

Ֆրանսիայի հավաքականի խաղն ուսումնասիրելու ժամանակ, իհարկե, ունեցել էիք, սակայն մրցակիցը մեզ համար խնդիրներ ստեղծեց ոչ թե թիմային գործողությունների շնորհիվ, այլ՝ անհատական: Ձեր թիմի համար մեծ «գլխացավանք» էր հատկապես մրցակցի 11 համար Լանդրի Ն՛Գալան: Ի՞նչ բացթողումներ եք առանձնացրել այդ խաղից:

Շատ ճիշտ եք նկատել, որ մրցակիցը գոլեր խփեց անհատական որակների հաշվին: Ն՛Գալան ճանաչված ու բարձրակարգ խաղացող է: Նա կարողացավ տարբերություն ստեղծել իր անհատական բարձր որակների հաշվին: Ամեն դեպքում, մեզ մոտ թիմային խաղն ավելի լավ ստացվեց թե՛ հակագրոհների ժամանակ, թե՛ պաշտպանվելիս, իսկ մրցակիցը խնդիրը լուծեց անհատների շնորհիվ: Օրինակ կբերեմ Լիոնել Մեսիին: Բոլորը գիտեն, որ նա հզոր խաղացող է, սակայն քչերին է հաջողվում կանգնեցնել նրան: Այս պահին մեր թիմում չկան այդպիսի խաղացողներ, բայց հուսով ենք, որ մենք ևս կունենանք, քանի որ անհատական որակները կարող են վճռորոշ լինել ֆուտզալում:

Մեկնարկային խաղում մրցեցիք աշխարհի գործող փոխչեմպիոն Ռուսաստանի հավաքականի հետ, որը ոչ մի շանս չտվեց ձեր թիմին: Այնուամենայնիվ, այդ խաղում դրական ինչ-որ բան առանձնացրեցի՞ք:

Իհարկե, շատ դրական պահեր կային մեզ համար: Հենց այդ հանդիպումից հետո էր, որ ավելի լավ խաղացինք Ֆրանսիայի դեմ: Ռուսաստանի հավաքականի պես թիմի դեմ խաղում մեր բոլոր բաց տեղերը երևացին: Վերլուծեցինք սխալները, պատրաստվեցինք ու նման փորձը շատ անհրաժեշտ էր մեզ: Ռուսաստանի հավաքականի կազմում ևս շատ են անհատական բարձր որակներով խաղացողները, որոնք կարող են վճռել խաղի ելքը: Մեզ ևս այս պահին շատ անհրաժեշտ են այդպիսի խաղացողներ: Կփորձենք գտնել այդպիսի խաղացողների, որոնք կկարողանան իրենց հետևից տանել թիմին: Մեր թիմում Վլադիմիր Սանոսյանը, Սարո Գալստյանը, Արթուր Մելքոնյանը ձգտում են դրան, սակայն դեռ այդ մակարդակին չեն հասել: Կարծում եմ՝ այսպիսի խաղերից հետո նրանք ևս կհասնեն այդ մակարդակին և ավելի մեծ օգուտ կտան հավաքականին:

Հաջորդ մրցակիցը բրազիլացիներով համալրված Վրաստանի հավաքականն է: Մեկնարկային 2 տուրերից հետո ի՞նչ կարծիք եք կազմել այդ թիմի մասին:

Վրաստանի հավաքականը խաղում է բրազիլացի խաղացողներով, առավելագույնը մեկ վրացի է լինում դաշտում: Նրանց թիմում մոտ 7-8 բրազիլացիներ են խաղում իտալական ու իսպանական բարձրակարգ ակումբներից: Կարելի է ասել՝ խաղալու ենք բարձրակարգ բրազիլացիների դեմ: Ուժեղ թիմ է, թեև Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում նրանք չկարողացան ոչինչ անել: Կարծում եմ՝ Ռուսաստանի հավաքականը մրցակցությունից դուրս է: Այնպիսի տպավորություն էր՝ կարծես նրանք չցանկացան 4-ից ավելի գոլ խփել Վրաստանին: Ռուսները խաղից մի քանի ժամ առաջ էին հասել մրցավայր և զգացվում էր հոգնածություն: Ձգտելու ենք հաղթել Վրաստանի հավաքականին:

Վերջին տարիներին Հայաստանի հավաքականի առաջընթացն ակնհայտ է, սակայն Հայաստանում հանդես եկող խաղացողներն աստիճանաբար նվազում են ազգային թիմում: Արդյո՞ք դա կապում եք Հայաստանի առաջնության խաղամակարդակի հետ: Տեղացի խաղացողները խաղամակարդակով շա՞տ են զիջում արտերկրում հանդես եկողներին, թե՞ մրցակցություն դեռ կա և առաջիկայում հնարավոր են փոփոխություններ թիմի կազմում:

Երևի նկատել եք, որ այս խաղերին հայտավորվել էր «Արարատ-Արմենիայի» 21-ամյա խաղացող Ռաֆիկ Մելիքյանը, որը լավ տպավորություն է թողնում և, կարծում եմ, իր տեղն ունենալու է հավաքականում: Փուլ առ փուլ հասնելու ենք դրան, բայց խոսքը միայն երիտասարդների մասին է: Հավաքականում ընդգրկելու ենք Հայաստանի առաջնությունում հանդես եկող երիտասարդ խաղացողների: Բազմիցս հրավիրել ենք այդպիսի խաղացողների: Նորից եմ ասում, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի հավաքականում խաղալու են միայն հայ խաղացողներ: Ես դա խոստանում եմ բոլորին: Ինչ անում ենք հիմա, դրանք ժամանակավոր լուծումներ են, քանի որ, ինչպես գիտեք, Հայաստանում չունենք ֆուտզալի մարզադպրոցներ, ակումբային ֆուտզալը ևս չի փայլում: Երբ կունենանք մեր կադրերը, այդ խաղացողներով կմրցենք ցանկացած հավաքականի հետ:Այս տարի Հայաստանի առաջնության մասնակիցների թիվն ավելացել է, իսկ խաղամակարդակի առումով աճ նկատո՞ւմ եք: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում առաջնության մրցակցությունը:

Թիմերի քանակն ավելացել է: Սովորաբար, քանակն է ստեղծում որակ: Առաջնությունում ևս ունենք լուրջ անելիքներ: Ցանկանում ենք հաջորդ տարի անցկացնել նաև Առաջին խմբի առաջնություն: Կարծում եմ՝ ավելի թույլ թիմերին կարելի է տանել Առաջին խումբ: Քանի որ այս տարի անցկացվում է միայն մեկ լիգա և մասնակցել ցանկացողներն էլ շատ էին, այդ պատճառով բոլորին ներգրավեցինք: Առաջին խմբի հաղթողը կտեղափոխվի Բարձրագույն խումբ: Անելու ենք նմանատիպ քայլեր, որպեսզի հաջորդ առաջնությունը լինի ավելի դիտարժան:

Հայաստանում ֆուտզալի միջազգային հանդիպումներ ընդունելու հնարավորություն ունի միայն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղահրապարակը, որը չունի տրիբունաներ և չի կարող հյուրընկալել շատ հանդիսականների: Հաշվի առնելով այն, որ հավաքականի խաղերին ներկա գնվել ցանկացողները շատ են, կա՞ն Հայաստանում միջազգային մակարդակի մարզապալատ ունենալու ծրագրեր ու հեռանկարներ:

Իհարկե, կա: Այս պահին ֆեդերացիայի ղեկավարությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կառավարությունից մեզ խոստացել են, որ տրամադրվելու է նախկին «Միկա» մարզադահլիճը, որը կվերանորոգվի և կկարողանանք տնային հանդիպումներն անցկացնել այնտեղ: Ամեն դեպքում կարծում եմ, որ դա էլ չի բավականացնելու մեզ բոլոր երկրպագուների մուտքն ապահովելու հարցում: Ունենք նաև Մարզահամերգային համալիրի տարբերակը: Հաջորդ տարի «Միկայի» մարզադահլիճը պատրաստ կլինի և կունենանք նաև պահեստային տարբերակ՝ Մարզահամերգային համալիրը:

Ֆուտզալը կարծես միշտ մնում է ֆուտբոլի ստվերում և ձեր մարզաձև հիմնականում գալիս են այն խաղացողները, որոնք չեն կարողանում հաջողության հասնել ֆուտբոլում: Արդյո՞ք դա է պատճառը, որ Հայաստանում ուշադրություն չի դարձվում մանկապատանեկան ֆուտզալին:

Երկար տարիներ ընդհանրապես ուշադրություն չի դարձվել մանկապատանեկան ֆուտզալին: Մենք երբևէ չենք ունեցել ֆուտզալի մանկապատանեկան դպրոց: Այս տարի կբացվի առաջինը: Ֆեդերացիայի ղեկավարության հետ ծրագրել ենք, որ դպրոցներ ենք ունենալու տարբեր վայրերում, որպեսզի ֆուտբոլում իրենց տեղը չգտած խաղացողներն այլևս չգան ֆուտզալ: Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի խաղացողներն այստեղ ևս չեն կարողանում գտնել իրենց: Ֆուտզալին բնորոշ է արագ մտածելը, տեխնիկապես բարձր պատրաստվածությունը, իսկ այն տղաները, որոնք իրենց չեն կարղանում գտնել ֆուտբոլում, այստեղ ևս չեն կարող անել դա: Այդ ամենն ասում եմ մեր փորձից: Պետք է սկսել զրոյից: Համոզված եմ, որ այդ դեպքում կունենանք ուժեղ ֆուտզալիստներ, որոնք կարող են նաև օգտակար լինել ֆուտբոլում: Մարզադպրոցներում կլինեն խաղացողներ, որոնք կտեղափոխվեն մեծ ֆուտբոլ: Այնպես, ինչպես դա արել են Նեյմարն ու մյուս աստղերը, որոնք առաջին քայլերը կատարել են ֆուտզալում:

Վաղուց տեղեկություններ չկա ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականից: Ի՞նչ վիճակում է թիմը, որը շուտով մասնակցելու է մրցաշարի:

Եթե հիշում եք, կանանց Հայաստանի ազգային հավաքականը 2 տարի առաջ խաղաց Մոլդովայի հետ և հաղթեց: Այս տարվա մայիսին կանանց թիմը հանդես կգա նախընտրական փուլի մրցաշարում, որը կանցկացվի Մոլդովայում: Այդ ուղությամբ ևս աշխատանքները շարունակվում են: Հայաստանում ֆուտզալի կանանց մրցաշարն ընթացքի մեջ է այս պահին, լավագույնները կընդգրկվեն հավաքականում:

Վերջին տարիներին նաև Ձեր նախաձեռնությամբ անցկացվում է «Ֆուտզալ լիգա» սիրողական մրցաշարը, որը նաև նպատակ ունի նպաստել մարզաձևի զարգացմանը Հայաստանում: Այդ մրցաշարերը ծառայեցի՞ն իրենց նպատակին: Ե՞րբ եք ծրագրում անցկացնել հաջորդ մրցաշարը:

Նախորդ տարվա պասիվությունը կապված էր կորոնավիրուսային համավարակի հետ: Այդ պատճառով կարողացանք անցկացնել միայն գավաթի խաղարկություն, որին մասնակցեցին 16 թիմեր: Այս տարի լինելու ենք շատ ակտիվ, և եթե համավարակը չխանգարի, անցկացնելու ենք A, B, C լիգաների մրցաշարերը: Ապրիլին նախատեսում ենք սկսել նաև գավաթային մրցաշարը: Մենք հույս էինք հայտնել, որ այստեղից ունենալու ենք հաջողությունների սկիզբը: «Ֆուտզալ լիգային» մասնակցած մի շարք թիմեր հետագայում փորձել են դառնալ պրոֆեսիոնալ և այսօր մասնակցում են Հայաստանի Բարձրագույն խմբին, այլ հարց է՝ լավ, թե՝ վատ: Հայաստանի առաջնության 11 թիմերից 6-7-ը «Ֆուտզալ լիգայի» կադրերն են: Նույնիսկ Հայաստանի չեմպիոն «Լեոն» սկսել է «Ֆուտզալ լիգայից»: Նույն Ռաֆիկ Մելիքյանը սկսել է այնտեղից, այսօր նա ազգային հավաքականի թեկնածու է և նախորդ խաղում ընդգրկվել էր թիմի հայտացուցակում: Այդ ամենը «Ֆուտզալ լիգայի» հաջողությունն է: Այն, ինչ ծրագրել էինք, իրականացվում է: Այդ մրցաշարը լինելու է շարունակական: Հուսով եմ՝ կլինեն նոր անուններ ու ակումբներ, որոնք կկարողանան համալրել ինչպես Բարձրագույն խումբը, այնպես էլ Հայաստանի հավաքականը:

Դավիթ Եղիազարյան

Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ամենադիտված