Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ատամնաբույժների համաշխարհային օր, Լիվան՝ Մարոնիտների օր, Ռուսաստան՝ Քաղավիացիայի օր:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1872 – ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից մեկը հանդիսացող Արմեն Գարոն։

1885 - ծնվել է բանաստեղծ Վահան Տերյանը:

1886 – ծնվել է քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը:

1888 – ծնվել է ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլյանցը:

1897 — Ռուսական կայսրությունում կայացել է առաջին համընդհանուր մարդահամարը:

1903 – ծնվել է գրող Վազգեն Շուշանյանը:

1924 – կազմավորվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։

1935 – ծնվել է կենդանաբան Էռնեստ Հարությունյանը:

1953 – վախճանվել է Սոսե Մայրիկը, ֆիդայի Աղբյուր Սերոբի կինը:

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իրանի հետ:

1998 – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հանվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեության կասեցումը։

2005 - Ուժի մեջ է մտել Ազգային Ժողովի կանոնակարգի փոփոխությունները՝ վերացվել են եռօրյաները, և սահմանվել են քառoրյաներ:

2006 - Թուրքիայի Ուրֆա քաղաքի դատարանը ավելի քան մեկ տարի քննելուց հետո, արդարացրել է «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին, որը ամբաստանվում էր չորս տարի առաջ Ուրֆայի մի գիտաժողովում Թուրքիայի խորհրդանիշներն անարգելու մեջ: 

2007 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում բացել է ճոպանուղու նոր գիծը:

2011 - Ախթալայում մանկապղծության մեջ մեղադրվող «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է:

2017 - Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մեկ տարի առաջ ստամբուլահայ տարեց ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մեղավոր ճանաչված ՀՀ երեք քաղաքացիների:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1529 — Ռեֆորմացիայի կողմնակիցները թալանել և պղծել են Բազելի Կաֆեդրիալ եկեղեցին:

1640 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադ 4-րդը:

1666 — ծնվել է բրիտանացի ռազմական գործիչ, բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալ Ջորջ Դուգլաս-համիլտոնը:

1695 — Մորեական պատերազմի ժամանակ Ինուսսես կղզու մոտ տեղի է ունեցել ծովամարտ թուրքական և վենետիկյան նավատորմերի միջև, որը ավարտվել է ոչ ոքի:

1737 – ծնվել է ամերիկացի փիլիսոփա, գրող Թոմաս Փեյնը:

1801 — Լյունվել քաղաքում ֆրանսիայի և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որը վերջ է տվել երկրորդ հակաֆրանսիական կոալիցիային և հիմք դարձել հետագայում ֆրանսիայի և նրա հակառակորդների միջև մի շարք խաղաղության պայմանագրերի կնքման:

1830 – ծնվել է Օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզը:

1846 — ծնվել է գերմանացի ինժիներ-կոնստրուկտոր Վիլհելմ Մայբախը, որը  Գոտտլիբ Դայմլերի հետ համատեղ հանդիսանում է առաջին մոտոցիկլի, ինչպես նաև «Mercedes» մակնիշի առաջին ավտոմեքենայի ստեղծողը:

1849 — Ժողովուրդների գարնան ժամանակ Գարիբալդին Հռոմում հռչակել է հանրապետություն ստեղծումը:

1857 – ծնվել է հույն բանաստեղծ Սոլոմոս Դիոնիսոսը:

1881 – վախճանվել է ռուս գրող  Ֆեոդոր Դոստոևսկին:

1885 – ծնվել է ավստրիացի երգահան, երաժշտական էքսպրեսիոնիզմի և «Վիեննական Երկրորդ Դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ Ալբան Բերգը:

1895 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անց է կացվել վոլեյբոլի առաջին խաղը։

1900 —20-ամյա ամերիկացի թենիսիստ Դվայտ Դեվիսը հիմնադրել է իր անվան Դևիսի Գավաթի առաջնությունը:

1904 — 8 ճապոնական ականակիրներ տորպեդահարել են Պորտ-Արտուրում կայանած ռուսական նավատորմի նավերը, որն էլ սկիզբ է դրել ռուս-ճապոնական պատերազմին:

1920 – Փարիզում համաձայնագիր է ստորագրվել Շպիցբերգենի կղզիախմբի օգտագործման վերաբերյալ, ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր։

1931 — պաշտոնապես բացվել և առաջին նկարահանումային օրն է եղել «Սոյուզկինոյի» կենտրոնական ֆաբրիկայում (ներկայումս «Մոսֆիլմ»):

1960 – ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստեղծվել է առաջին աստղը։

1964 - տեղի է ունեցել 9-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուք, Ավստրիա):

1971 - ամերիկյան Ապոլոն 14 տիեզերանավը Լուսնի վրա երրորդ անգամ անձնակազմով իջնելուց հետո վերադարձել է Երկիր:

1984 – վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ Յուրի Անդրոպովը:

1990-Լեհաստանի գերբի վրա արծիվը կրկին թագ է ստացել:

1991 - Լիտվայում կայացած հանրաքվեին ընտրողները քվեարկել են անկախության օգտին:

1998 - տեղի է ունեցել երկրորդ մահափորձը Վրաստանի նախագահ էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ:

2009 — քաղխորհրդի որոշմամբ Դալայ-լաման դարձել է Հռոմի պատվավոր քաղաքացի:

2010 – Եվրախորհրդարանի կողմից հաստատվել է Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը։

2016 — Աբխազիայում արգելվել են աբորտները:

2018 –տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Փհենչհան, Հարավային Կորեա):

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
Ամենադիտված