ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բավարիան» աշխարհի առաջնության եզրափակիչում է

ՍՊՈՐՏ

Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» մրցեց Աֆրիկայի ուժեղագույն ակումբ, Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։

17-րդ րոպեին գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրիի փոխանցումից հետո աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ բացելով խաղի հաշիվը։ 86-րդ րոպեին Լեւանդովսկին գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի փոխանցումից հետո կրկնապատկեց Գերմանիայի չեմպիոնների առավելությունը։

«Բավարիան» եզրափակիչում կմրցի մեքսիկական «Տիգրեսի» հետ, որը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Պալմեյրասի» նկատմամբ: «Տիգրեսը» Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի առաջին ակումբն է, որը հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչում։ Վճռական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11-ին։

«Բավարիան» աշխարհի ակումբային առաջնության հաղթողի կոչումը նվաճել է 2013 թվականին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular