ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան անկառավարելի քաոսը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Աներկբա է ու միանգամայն հասկանալի է, որ այսքան աղետից ու կորուստներից հետո մեր հասարակության նյարդերն ու առողջությունն անհուսալիորեն քայքայված են, և մարդկանցից ադեկվատ պահվածք, խոհեմություն, օբյեկտիվություն պահանջելն անիմաստ է։ Բայց հետևելով մարդկանց խոսքին ու պահվածքին` պետք է արձանագրել, որ առկա է հետընթաց, որի դեմն առնելն արդեն անհնարին է թվում։ Այսքան ցածրորակ և փողոցային մակարդակի դիսկուրս, որ այսօր տիրում է հայաստանյան քաղաքական դաշտում, մեզանում երբևէ չի եղել։ Ամենուր հայհոյախոսության, միմյանց հնարավորինս ցավոտ խփելու, գոտկատեղից ներքև հարվածներ իրար հասցնելու մարմաջը կործանարար չափերի է հասել։ Այլևս ոչ մի սահման ու կարմիր գիծ պահպանված չէ, կոռեկտությունը և բարեկրթությունը հարգի չեն։ Ընդ որում, համարժեք իրավիճակ է ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ հանրային մյուս ճամբարներում։

Խայտառակ ցածրորակ բանավեճերին ու փոխադարձ վիրավորանքներին հավասարապես մասնակցում են տղամարդիկ և կանայք, տարեցները և երիտասարդները, կրթվածներն ու անկիրթները։ Այս ամենին հավելենք ֆեյսբուքյան տարածքում տիրող առհասարակ անվերահսկելի վիճակը՝ սեռական հայհոյանքները, սոսկալի ստերը, միմյանց վատաբանելու, վարկաբեկելու ձգտումը խլացրել են ցանկացած խելամիտ խոսք ու առաջարկ։ Ու կրքերը մարելու փոխարեն գնալով շիկանում են։ Երբ 2018-ին քիչ թվով ադեկվատ մարդիկ հնչեցնում էին և իշխանություններին կոչ անում՝ խելքի գալ, կանգնեցնել հանրային դեգրադացիայի ու չարության հեղեղը, հստակ երևում էր այս օրը։ Այն ժամանակ ակնհայտ էր, որ այդ փոխադարձ ատելությունը կարող է կասեցնել, հանրային շփման կուլտուրան փոքր-ինչ ընդունելի մակարդակի վրա պահել միայն Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա նախընտրեց փողոցի ոճն ու քուչի կուլտուրան՝ ջնջելով ու հողին հավասարեցնելով տասնամյակների ընթացքում ձեռք բերվածը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular