ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բուրունդի՝ Միասնության օր, Մեքսիկա՝ Սահմանադրության օր, Պակիստան՝ Քաշմիրի հետ միասնության օր, Սան-Մարինո՝ Սուրբ Ագաթիի օր և Ալբերոնյան օկուպացիայի օր, ԱՄՆ՝ Օդերևութաբանի օր, Տանզանիա՝ Չամա Չա Մապինդզունի օր, ֆինլանդիա՝ Բանաստեղծ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի ծննդյան օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1540 – ծնվել է բանաստեղծ և պատմագիր Սիմեոն Ապարանեցին։

1879 – ծնվել է ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը:

1900 - ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը։

1916  -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Տրապեզունդյան օպերացիան, որի արդյունքը եղել է ռուսների կողմից Տրապեզունտի գրավումը։

1921 - Հայաստանի Հեղկոմի դեկրետով Էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա հիմնվել է Հայաստանի մշակութային-պատմական ինստիտուտը:

1938 - ծնվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը։

1946 - Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականություններից ազատել է Յակով Զարոբյանին և այդ պաշտոնում նշանակել Անտոն Քոչինյանին:

1948 - ծնվել է նկարիչ Լավրենտ Վարդանյանը։

1956 - ծնվել է շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը։

1957– ծնվել է ճանաչված ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։

1957 – սկսել է հեռարձակվել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը:

1985 - ծնվել է ժամանակակից գրող Նառա Վարդանյանը։

1987 - ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել է  «Ժողովրդական սպառման ապրանքների արտադրության կոոպերատիվներ ստեղծելու մասին» որոշումը։

1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվել է Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

1999 – վախճանվել է նկարիչ Ռուբեն Հովնաթանյանը։

 2003 – Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

2005 - ռուսաստանյան Տոլյատի քաղաքում սպանվել է «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը: 

2014 - հրատարակվել է «Բանբեր հայագիտության» բազմալեզու հանդեսի առաջին համարը։

2019 - գիշերը հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան, խմբագիրը միջադեպը կապել է մասնագիտական գործունեության հետ:

2020 - ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, որը կասկածվել է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ․թ.ա. 2 — Օկտավիան Օգոստոսը ստացել է «հայրենիքի հայր» կոչումը։

62 — Պոմպեյում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որը մեծ վնաս է հասցրել քաղաքին, փաստացի յուրաքանչյուր շինություն վնասվել է։

1204 — Անգելների դինաստիայի անկումից հետո Բյուզանդիայի կայսր է հռչակվել Ալեքսեյ 5-րդ Դուկան։

1597 — ճապոնական Նագասակի քաղաքում Տոյոտոմի Հիդեյոսիի հրամանով խաչվել են 26 կաթոլիկներ, որոնք հայտնի են որպես Նագասակիի 26 տառապյալներ և սրբադասվել են Հռոմի Պիոս 9-րդ պապի կողմից։

1778 - ԱՄՆ-ի նահանգներից առաջինը Հարավային Կարոլինան հաստատել է  «կոնֆեդերացիայի և հավերժ դաշինքի հոդվածները», որոնք ԱՄՆ-ի առաջին սահմանադրական փաստաթղթերն են։

1782 — հնգամսյա պաշարումից հետո Իսպանիային է հանձնվել Մինորկա կղզին։

 1783 — Իտալիայի Կալաբրիա ադմինիստրատիվ նահանգում տեղի է ունեցել երկրաշարժերի շարքի առաջին ցնցումը, որոնք արդյունքում պատճառ են դարձել 32000-ից 50000 մարդու մահվան։

1812 — ծնվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանող Ջորջ Դանթեսը։

1880 – Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 56-ը վիրավորվել են:

1887 — Լա Սկալա թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Օթելլոի» առաջնախաղը։

1909 — բելգիացի քիմիկոս Լեո Բեկելանդը հայտնել է իր կողմից նոր նյութի ստացման մասին, որին անվանել է  «բակելիտ», որը հանդիսանում է առաջին սինթետիկ ռեակտոպլաստը, որը չի փափկում բարձր ջերմաստիճանից։

1913 — հույն օդաչուներ Միխայիլ Մուտուսիսը և Արիստադիս Մորայտոնիսը իրականացրել են աշխարհում առաջին ռազմա-ծովային ավիացիայի մարտական թռիչքը։

1919 – Չառլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծել են «United Artists» կինոընկերությունը:

1924 - ВВС-ն սկսել է իրականացնել ճշգրիտ ժամանակի ամենժամյա հաղորդում։

1924 - Տեղի է ունեցել առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա):

1928 — արհեստականորեն սինթեզվել է վիտամին D։

1939 — Իսպանիայի 68-րդ նախագան է դարձել ֆրանցիսկո Ֆրանկոն։

1943 - բլոկադային Լենինգրադում սկսել է գործել Կյանքի ճանապարհը, որը միացնում էր քաղաքը արտաքին աշխարհի հետ։

1956 - տեղի է ունեցել 7-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա)։

1971 — հայտնվել է NASDAQ  ֆոնդային ինդեքսը։

1979 - այոթալլա Հոմեյնին Իրանը հայտարարել է իսլամական պետություն։

1985 – ծնվել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի խաղացողԿրիշտիանու Ռոնալդուն:

1994 - Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի Մարկալե շուկայի տարածքում պայթել է 120 միլիմետրանոց հրետանային արկ, որի արդյունքում զոհվել է 68 և վիրավորվել 144 մարդ։

2009 - Սոմալիի ծովահենները, ստանալով 3,2 միլին դոլլար փրկագին, ազատ են արձակել ուկրաինական «Ֆաինա» նավը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular