ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական. Վարդան Մինասյանի մարզչական շտաբը «Տարազում»

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի, Երևանի «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես գլխավորել է ղազախական «Տարազը», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Կարծում եմ՝ կկարողանանք աշխատել միասին: Ցանկանում եմ անհատական հանդիպում անցկացնել յուրաքանչյուր խաղացողի հետ»,- ասել է 47-ամյա մասնագետը, որը ներկայացվել է թիմին: Փետրվարի 2-ին «Տարազը» մեկնել է Թուրքիա, որտեղ կանցկացնի հավաք:

Վարդան Մինասյանի օգնականը կլինի «Փյունիկի» ու Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արթուր Մկրտչյանը: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Սերգեյ Տագիևը, Ալեքսանդր Կուչման, Արսլան Սատուբալդին և Սամատ Նաուրիզբաևը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի նախորդ աշխատավայրն էր «Արարատ-Արմենիան», որի գլխավոր մարզիչի պաշտոնը նա լքել էր նախորդ մրցաշրջանի վերջում: Ղազախստանում մարզիչը 2014-2015-ը գլխավորել է նաև «Տոբոլը», որը նրա միակ արտասահմանյան ակումբն էր:

Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տարազը» 20 տուրերում հավաքել է 23 միավոր և գրավել 8-րդ տեղը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular