Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սասուն Միքայելյանը մարտահրավեր է նետել Լենա Նազարյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հունվարի 15-ին Sputnik Արմենիայի-ի եթերում հայտարարեց, թե համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։ Ավելին՝ ԱԺ փոխնախագահը հետադիմական և վնասակար է համարում մեր կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը։ Նա կարծում է, որ դա պետք է արվի քաղաքական գործընթացների միջոցով։ Լենա Նազարյանը մոտավորապես հետևյալն է ասում.

«Պարոն Ալիև, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց գիտեք, օրինակ Շուշին ու Հադրութը մերն է, տվեք դրանք: Դե Ալիևն էլ Նիկոլ Փաշինյանի ասած՝ կիրթ ու կառուցողական մարդ է, ասում է այո, տիկին Լենա, Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի ու վերադարձնում է զավթած հայկական գյուղերն ու քաղաքները: Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է այն Ալիևի մասին, որ հիվանդանոց էր ռմբակոծում, Ղազանչեցոցն էր ռմբակոծում, արգելված կասետային ու ֆոսֆորային ռումբեր էր գցում Ստեփանակերտի վրա, գերիներին մոռթում էր, մի քանի օր առաջ էլ ասում էր Երևանն ու Սևանը պատմական Ադրբեջանի մասն են: Բայց արի ու տես, որ Լենա Նազարյանն ուրիշ կարծիք ունի Ալիևների, թուրքերի մասին: Ոչ մի իմքայլականից, անկեղծ ասած, չեմ զարմանում նման մտածելակերպ, առավել ևս Լենա Նազարյանից: Բայց, տարօրինակ բաներ են կատարվում: ՀՀ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը «սեպերատ գործողություններ է իրականացնում»:

Տեսնես Լենա Նազարյանը գիտի, որ Բանակի օրը Սասուն Միքայելյանը պատանի երկրապահներին ասել է.

«Երբեք չհուսահատվեք, էսօր դուք մի ճանապարհ եք բռնել, մի տեղ եք գտնվում, որտեղ էն անձիք կյանքի գնով հաղթանակ են տարել, պատերազմ են տարել ու հաղթել են։ Գրեթե 700 տարի հետո մենք առաջին անգամ հաղթանակ ենք տարել։ Եվ էսօրվա էս իրավիճակը թող երբեք-երբեք ձեզ չհուսահատեցնի, ու մենք բոլորս պիտի լցվենք, ինչու չէ, վրեժխնդրությամբ՝ մեր դարավոր թշնամու դեմ և վերջիվերջո կարողանանք կրել այն հաղթանակը, որ կամրագրվի ամբողջ աշխարհում դիվանդագիտական դաշտում»:

Այսինքն պիտի արձանագրենք՝ Սասուն Միքայելյանը մարտահրավեր է նետում Լենա Նազարյանին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այո, մենք վրեժը սրտներումս պետք է հզորանանք ու պատերազմով հետ վերցնենք այն, ինչ մեզ է պատկանում: Հենց այնպես, դիվանագիտությամբ, խնդրելով, համոզելով ոչ ոք չի տա մեր հայրենիքի մի մասը, որը լենանազարյանների պատճառով սկուտեղի վրա մատուցվեց թշնամուն:

Անի Առաքելյան

www.1or.am 

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Դոհա Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Հայտնի է՝ ո՞վ կիրականացնի Իրանի նախագահի լիազորությունները Հրապարակվել են կադրեր` Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից (տեսանյութ) Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ նոր կադրեր Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Ամենադիտված