ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ զենքը սուտն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանը հերքեց Շուշին հայկական լինելու փաստը կասկածի տակ դնելու իր ելույթը։ Արդեն չենք զարմանում, որ վարչապետը նման վարքագիծ ունի, քանի որ նախկինում բազմաթիվ այլ հարցերում նույնպես նա հերքել է հրապարակային ասած իր խոսքերը։ Ինչևէ, կառավարության ղեկավարը լարված զրույց ունեցավ լրագրողների հետ. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է։ Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:

Լրագրողներից մեկն ասաց, որ ինքը եղել է հարցը տվողներից մեկը։ «Որտե՞ղ եմ ես հայտարարել, որ Շուշին ադրբեջանական է: Հիմա թղթի վրա գրեք մեջբերումը, անձամբ կբերեք, որ ես դա հայտարարել եմ ու ուղիղ եթերում ես Ձեր հարցին կպատասխանեմ»,- հակադարձեց Փաշինյանն ու հեռացավ: Նիկոլ Փաշինյանը փաստացի ասում է, որ ինքը Շուշիի մասով նման բան չի ասել։ Ինձ մոտ հարց է առաջանում, ի՞նչու է վարչապետին թվում, որ մարդիկ առնվազն ապուշ են ու չեն հասկանում ոչինչ, կամ գոնե սխալ են հասկանում ամեն ինչ, եվ երկրորդ՝ ի՞նչ իրավունքով է վարչապետը պարբերաբար «մարդկանց էշի տեղ դնում»։ Մեջբերենք Նիկոլ Փաշինյան խոսքերը. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։ Ի՞նչ է ձեր այս ասածը նշանակում, պարոն Փաշինյան։

Ըստ ձեր ձևակերպման՝ ինչակա՞ն քաղաք է դառնում Շուշին, եթե շեշտը դնում եք ադրբեջանական բնակչության վրա։ Ըստ էության, Շուշիի 1920-ական թվականների հայկական ջարդերը, հետագայում հայաթափման գործընթացները բերել էին մի վիճակի, որ խախտվել էր հայերի և ադրբեջանցիների տեսակարար կշիռը, սակայն դա որևէ առողջ հիմք չի տալիս որևէ մեկին Շուշին համարել ադրբեջանական, առավել ևս երկրի ղեկավարին։ Ով որ նման պնդում կանի, կամ անմեղսունակ տգետ է, որ չի հասկանում ասածի իմաստը, կամ մեղսունակ դավաճան, ով լավ էլ գիտի, թե ինչ է ասում և անում։

Փաստենք՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրաժարվում է իր ասածներից։ Մի առիթով նա ասաց, թե որևէ բան չի ասել կարմիր գծերի մասին, մի այլ դեպքում, թե ե՞րբ է բալոնների գործարան բացել։ Իրականում ոչինչ արդեն այնքան էլ զարմանալի չէ։ 2018թ.-ից Հայաստանն ապրում է ստի ու կեղծիքի ճիրաններում։ Ու ողբերգությունն այն է, որ այս ամենի ճարտարապետն ու իրականացնողը երկրի թիվ մեկ պաշտոնյան է։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular