ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թափոնային ուսուցում․ Երևանի բնակիչներին բացատրում են, թե ինչպես տեսակավորել թափոնները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
mir24.tv-ն գրում է, որ մակուլատուրայի, ապակու և պլաստմասի թափոնների նոր աղբարկղեր են հայտնվել Երևանում: Քաղաքի բնակիչները դեռ սովորում են դրան, իսկ քաղաքապետարանի թափոնների տեսակավորման բաժնի աշխատակիցները շրջում են բակերում և բացատրում, թե ինչպես պետք է աղբը տեսակավորել:
 
«Մեր խնդիրն է երկրում թափոնների տեսակավորման մշակույթ զարգացնելը և դա մեր ծրագրածի միայն մի փոքրիկ մասն է կազմում: Մենք կրթական նախագիծ ենք մշակում, որի համաձայն` երեխաները մանկապարտեզից սկսած պետք է սովորեն աղբը ճիշտ տարանջատել: Բայց հիմնական շեշտը, իհարկե, մեծահասակ բնակչության իրազեկման վրա է: Մենք գործելու ենք բոլոր ճակատներում՝ սոցիալական տեսանյութեր, պաստառներ, անձնական հանդիպումներ»,- ասել է թափոնների տեսակավորման մասնագետ Արգիշտի Դարբինյանը:
 
Սա դեռ փորձնական նախագիծ է, որը ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից: Այժմ քաղաքում կա 180 տեսակավորման աղբարկղ, առաջիկայում նախատեսվում է դրանց թիվը կրկնապատկել: Կլինեն նաև կետեր, որտեղ մարդիկ կարող են տանել վտանգավոր թափոնները՝ մարտկոցներ, կրակայրիչներ, ջերմաչափեր և հին կենցաղային տեխնիկա:
 
«Այն, ինչ ունենք այս պահին, արդեն իսկ լավ արդյունք է: Երևանում շատ բնակիչներ կան, որոնք երկար են սպասել տեսակավորման աղբարկղերի հայտնվելուն: Մի քանի տարի է, ինչ հասարակական կազմակերպությունները ակտիվ և շատ արդյունավետ գործունեություն են իրականացնում մեր երկրում: Պետք չէ կանխագուշակել, բայց գրեթե համոզված կարելի է ասել, որ վեցից յոթ տարի հետո քաղաքի աղբի 80% -ը տեսակավորվելու է»,- ասել է Երևանի քաղաքապետարանի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը:
 
Հայաստանում կան շուրջ մեկ տասնյակ թափոնների վերամշակման մասնավոր գործարաններ, որոնց մեծ մասը տեղակայված է Երևանում: Թափոնները հիմնականում Երևանում են տեսակավորում: Այդ ձեռնարկությունը վերամշակում են թափոնների թուղթը և պլաստմասը:
 
«Մենք ամսական վերամշակում ենք մոտ 170 տոննա պլաստիկ շիշ և ստանում ենք հումք` լցոնիչ պոլիէսթեր արտադրելու համար: Մենք ոչ միայն բիզնեսով ենք զբաղվում, այլ նաև լուծում ենք բնապահպանական խնդիր: Հայաստանում ամսական արտանետվում է մինչև 350 տոննա պլաստիկ: Մենք վերամշակում ենք դրա գրեթե կեսը»,- ասել է թափոնների վերամշակման գործարանի տնօրեն Հայկազ Ղազարյանը:
 
Հայաստանում պլաստմասը կազմում է թափոնների հիմնական մասը : Ամեն տարի կուտակում է շուրջ հինգ հազար տոննա պլաստմաս: Մինչ այժմ հանրապետությունում գործում են միայն թափոնների վերամշակման մասնավոր գործարաններ, և համանման քաղաքային ձեռնարկության ստեղծման հարցը դեռ գաղափարի կարգավիճակում է:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular