ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը պատմել է, թե ինչ կանի Բայդենը հետխորհրդային տարածքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ukraina.ru-ն գրում է, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը: Լեհ փիլիսոփա Ռադոսլավ Չարնեցկին, Ukraina.ru-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես Բայդենի իշխանության գալը կազդի հետխորհրդային տարածքի երկրների վրա:
 
Բայդենի օրոք ԱՄՆ վարչակազմը կարող է սրել ռազմական բախումները հետխորհրդային տարածքներում, ասել է Չարնեցկին:
 
«Տեղական պատերազմները կարող են նորից սրվել. Դոնբասի համար Ուկրաինայի և տեղական ռուսամետ ուժերի միջև, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար: Բացառված չեն Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Վրաստանի փորձերը, և գրեթե անխուսափելի է Դնեստերի երկայնքով լարվածության աճը, այսինքն Մոլդովայի և Մերձդնեստրի միջև հակամարտության սրումը, հատկապես Քիշինևում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո»,- նշել է Չարնեցկին:
 
Բացի այդ, փորձագետը հավելել է, որ ԱՄՆ-ը կարող է մասնակցել նաև Կենտրոնական Ասիայում հակամարտությունների սրմանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի վարչակազմը կօգտագործի սովորական մեթոդներ. կավելացնի զենքի և ֆինանսների մատակարարումը Ուկրաինային և կօգտագործի արմատական իսլամիստներ Կովկասում: Չարնեցկին նաև ավելացրել է, որ ռազմական բախման հավանականությունը աճում է նաև այս տարի նախատեսվող ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունների պատճառով, որը տեղի կունենա Բալկաններից (Բուլղարիա և Ռումինիա), Հունգարիայից, Սլովակիայից և Լեհաստանից մինչև Բալթյան երկրներ, իսկ Ռուսաստանը և Բելառուսը սահմանակից են Լիտվայի և Լեհաստանի հետ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular