ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում ռուս խաղաղապահները շուրջօրյա ապահովում են քաղաքացիների տրանսպորտային միջոցների երթևեկության և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժի, պարենի և տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը կանոնավոր կերպով մարտական պատրաստություն և ուսումնական միջոցառումներ է անցկացնում՝ խախտումների կանխարգելման, ինչպես նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումների համար:

Բոլոր դիտակետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular