Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում հունվարի 28–ի գիշերը կլինի 5-7 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +1....+3 աստիճան։