Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականության մտածված նենգափոխման հետքերով-2

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ինչպես այս կապիտուլյանտ «իշխանության» լիդեր Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա քարոզչաբամբասական մանկլավիկները, կարելի է ասել՝ շատերի ընկալման մեջ արմատավորել են այն բացարձակ ստահոդ կաղապարը, թե՝ «30 տարի շարունակ» բանակաշինության առումով ուղղակիորեն ու բացարձակապես ոչ մի բան չի արվել, և հենց այս ֆոնի վրա, հաջորդ պնդումը՝ «դե ի՜նչ կարող էր անել խեղճ Նիկոլը», ըստ այդմ՝ «Նիկոլը չի մեղավոր, որ պարտվել ենք, այլ էն նախկինները»:

Այս պարզունակ սրիկայախոսությունը արմատավորվում է ոչ թե այն պատճառով, որ գոնե մի թզաչափ մոտ է իրականությանը, այլ այն պատճառով, որ այդպես ավելի հարմար է: Այդ թվում՝ թութակաբար այդ ապուշությունը կրկնողներին:

Դիտարկենք հարաբերական խաղաղության՝ 1994-ին հաջորդող շրջանը: Այս ժամանակահատվածում՝ 1994-98թթ., ապա 2000-ականների առաջին 5-10 տարիներն, ըստ էության, եղել են ակտիվ բանակաշինության շրջան: Ու այս գործում էլ անուրանալի է ինչպես պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, այպես էլ՝ 2000-2007թթ. պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դերակատարումը: Ըստ էության՝ հիմնականում թարմացվել է Հայոց բանակի սպառազինությունը, ձեռք են բերվել նոր, առկա վտանգներին, հիմնականում՝ թշնամու շարունակական ու անթաքույց ագրեսիվ մղումները զսպող զինատեսակներ։

Միաժամանակ, համակարգային կայուն հիմքերի վրա է դրվել զինուժը մշտապես սպայակազմով համալրելու գործընթացը, ստեղծվել են ռազմական բարձրագույն կրթություն ապահովող բուհեր, ձևավորվել են նոր զորատեսակներ, շարունակաբար կատարելագործվել են զորատեսակների փոխգործակցությունն ու մասնագիտական հմտությունները:

Հիմա, իհարկե, ոմանք ասում են, թե դա միֆ է եղել, որ մենք ուժեղ ու մարտունակ բանակ ենք ունեցել: Նման բան ասողները առնվազն կեղծում են իրականությունը, եթե չասենք՝ միտումնավոր թշնամություն են անում: Սրա հետ մեկտեղ չմոռանանք, որ այդ «30 տարիներին» մեր զինուժը շարունակաբար մարտական հերթապահություն է իրականացրել, հաճախ ու արդյունավետ դիմագրավելով հակառակորդի ակտիվացումներին, զսպելով այդ ակտիվացումները: Տեղային նշանակության մարտեր էլ են բռնկվել տարբեր ժամանակահատվածներում ու մեր բանակը մշտապես պահել է իր դիրքերը, իսկ ըստ հնարավորության՝ բարելավել այդ դիրքերը:

Ամենից կարևորը՝ ապահովվել է ռազմաքաղաքական բալանսը: Ճիշտ է, ներկայում «պողոսազանգվածի» գլուխը մտցրել են, թե տասնամյակներ շարունակ Հայոց բանակի զինվորը կիսաքաղց, ցնցոտիներ հագած ու անգամ՝ տկլոր ու ոտաբոբիկ, միայն սակրավորական բահիկով ու գլխաբաց է կանգնած եղել դիրքերում, առանց ինքնաձիգի, առանց փամփուշտի, տանկերը անվառելիք ու անզինամթերք են եղել, և այլն և այլն: Սակայն դա ակնհայտ ստախոսություն է, եթե չասենք՝ հիմարություն: Հարց է ծագում. բա եթե Հայոց բանակը, նախքան Փաշինյանի քաջնազարական իշխանազավթումը, ոչ միայն մարտունակ չէր, այլև իրենից ներկայացնում էր սոված-ցնցոտիավոր, անզեն երիտասարդության անհասկանալի հավաքույթ, այդ ի՞նչն էր զսպում ու խանգարում ալիևյան ֆաշիստական ռեժիմին, որ հարձակվի ու գրավի ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Փաշինյանն ու մյուս նիկոլները գեբելսյան սուտ են հորինել ու այնքան են կրկնել, որ ոչ միայն «պողոսները», այլև արտաքուստ կարծես նորմալ մարդու տպավորություն թողնող առանձին հայրենակիցներ էլ են սկսել ընկել այդ ստասելավի ազդեցության տակ: Եթե ինչ-որ մեկերն իրենց հոգեբանորեն բավարարված են զգում հիմարություններ կրկնելուց, դա հարցի մի կողմն է կամ այլ հարց է: Բայց եթե որևէ մեկը իսկապես հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, չի կարող չտրամաբանել, չհիմնվել փաստերի և իրողությունների վրա:

Իսկ իրողությունն այն է, որ տասնամյակներ շարունակ Հայոց բանակը ունեցել է այն պատրաստականությունը, մասնագիտական (իր զենքին տիրապետելու, իր անելիքն իմանալու) այն աստիճանը, այն կարգի մարտունակություն, որ թշնամին.

ա) չի հանդգնել դիմել պատերազմական գործողությունների,

բ) դիվերսիոն ելուզակությունների դիմսելիս ստացել է համարժեք պատասխան,

գ) մարտական գործողությունների դիմելիս ստացել է հակահարված, բախվել անզիջում պաշտպանության:

Հարց կծագի. Չեն եղե՞լ բացթողումներ: Իհարկե, եղել են, բացթողումներ էլ են եղել, թերություններ էլ են եղել, սխալներ էլ են եղել: Չէին կարող չլինել: Բայ՛ց: Դա չի կարելի զուգահեռել փաշինյանական իշխանության նպատակային քանդարարության հետ: Չի կարելի զուգահեռել փաշինյանական «վճռական սխալների» տխմարամիտ մոտեցման հետ: Սրանք պարզապես քանդել են տարիներով ու համաժողովրդական ահռելի զոհողությունների գնով ստեղծածը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին
Ամենադիտված