ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անպատասխանատու կեցվածքը դարձել է ամենօրյա գործելաոճ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, երբ փորձեցինք կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ։ Խնդիրն այն է, որ շարունակաբար ավելանում են քաղաքացիների դժգոհությունները քաղաքապետարանի՝ քաղաքացիներին մատուցած ծառայությունների որակի մասով: Ու առհասարակ, անպատասխանատու կեցվածքը դարձել է ամենօրյա գործելաոճ։

Բազմաթիվ դժգոհություններ կան Երևան քաղաքի Քանաքեռ–Զեյթուն և Կոմիտաս փողոցների գիշերային լուսավորության, այլև անբարեկարգ ու փոսաշատ փողոցներով անվտանգ ու հարմարավետ երթևեկ կազմակերպելու համար: Վաղ լուսաբացին աշխատանքի շտապող մարդիկ ստիպված են հաղթահարել մութը, փողոցային փոսերը և դրանցից առաջացող բոլոր վախերն ու անհարմարությունները: Դե իսկ թափառող շների մասին խոսելն ավելորդ է: Ինչո՞ւ պետք է ինչ-որ մարդկանց անպատասխանատու, անբարեխիղճ աշխատանքի պատճառով տուժեն քաղաքացիները՝ վնասելով սեփական գույքը, կամ վտանգելով սեփական կյանքը։ Առանց այն էլ ծանր բարոյահոգեբանական մթնոլորտում քաղաքացիներին հավելյալ ու անտեղի սթրեսի ենթարկելը, կարծես թե, դարձել է սովորական բան տեղական և համապետական իշխանությունների համար:

Միայն այն, որ ինչ-որ մարդիկ չեն ուզում աշխատել բարեխղճորեն, կամ՝ չեն կարողանում աշխատել որակով, միայն տուժում է մայրաքաղաքն ու մարդիկ, որոնց վճարած հարկերից աշխատավարձ են ստանում հենց նույն քաղաքային չինովնիկները:

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular