ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՍԺ-ն Ռամոսին այնպիսի աշխատավարձ է առաջարկել, որը Ռեալը տալ չի կարող

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ն պատրաստ է «Ռեալի» պաշտպան ու թիմի ավագ Սերխիո Ռամոսին պայմանագրի լուրջ պայմաններ առաջարկել։

Ինչպես հաղորդում է Onda Cero-ն՝ փարիզցիները պատրաստ են իսպանացուն 3 տարվա պայմանագիր առաջարկել տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով։ Համապատասխանաբար, Ռամոսը ՊՍԺ-ում ընդհանուր առմամբ կարող է 45 մլն եվրո ստանալ։ «Սերուցքայինները» պատրաստ չեն նման պայմաններ առաջարկել ֆուտբոլիստին, ակումբը չի ուզում զիջել իր դիրքերը։

Հաղորդվում էր, որ Ռամոսը կարող է ՊՍԺ-ում հայտնվել միայն այն դեպքում, եթե «Ռեալը» ձեռք բերի փարիզյան թիմի խաղացողներից մեկին։ Ռամոսի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021-ի ամռանը։ Կողմերն առայժմ համաձայնության չեն եկել պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Պրիմերայի 14 խաղի ու խփել երկու գոլ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերխիո Ռամոսի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին»։ Ֆուտբոլիստը հունվարի 1-ից կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular