Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դարի» դավադրությունն ու պարզ ճշմարտությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Լրատվականներից մեկը տարօրինակ բովանդակությամբ հոդված է հրապարակել՝ փորձելով դարի դավադրություն որոնել «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների՝ Արցախ այցելելու և ԱՀ ղեկավարության հետ քննարկումներ ունենալու մեջ:
 
«Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակն Արցախում»,- այդ օրերին իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
Թվում էր, թե այս ամենի մեջ դավադրություններ որոնելը ձվի մեջ մազ փնտրելու է նմանվում, նամանավանդ, որ պատերազմի հետևանքով Արցախում հեռահաղորդակցության համակարգը պարզապես ոչնչացված վիճակում էր և անհրաժեշտ էր հսկայական ջանքեր՝ այն վերականգնելու համար, բայց... դա ընդամենը թվում էր: Ավելին, փորձ է արվում շրջանառել, որ Եսայան եղբայրների իրական նպատակը «Ղարաբաղ-Տելեկոմը» ստանալն է:
 
Այս ամենին, իհարկե, հետևում է դավադրության տեսությունների և գանգստերական ֆիլների անհաջող սցենարների մի ամբողջ շարք, որին անդրադարձը պարզապես անիմաստ է դառնում, երբ միմյանց կողք ես դնում մի քանի պարզագույն փաստ:
 
Տարատեսակ անձանց հետ Եսայաններին կապելուց առաջ պարզապես հարկ է հիշել, որ այդ անձիք հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում զրոյից ամենանորարական ընկերություններն են ստեղծել դեռ այն ժամանակներից, երբ անհնար էր համարվում նման որակի ու ծավալի համակարգի ստեղծումը:
 
Ընդ որում, ազգային անվտանգության առումով չափազանց կարևոր էր, որ մեր երկրում գոյություն ունենար կապի հենց ազգային, հայկական համակարգը, ինչը իրականություն դարձավ նաև նրանց ջանքերի շնորհիվ:
 
Վերջին շրջանում, երբ նրանց ղեկավարած «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը ձեռք բերեց «Beeline» ապրանքանիշը, «Beeline»-ը սնանկացման և հազարավոր աշխատատեղերի փակման առաջ կանգնած ընկերություն էր՝ գնելու և ներդրումներ կատարելու հսկայական ռիսկով, և ընկերությունը փրկելը, կարելի է ասել, հայկական պետության համար ռազմավարական նշանակություն ուներ: Մարդիկ գնացին այդ ռիսկին, փրկեցին հսկայական համակարգը կործանումից:
 
Նույն «Ղարաբաղ-Տելեկոմը», բոլորին է հայտնի, պատերազմի հետևանքով ամբողջովին իզոլացված, շարքից դուրս եկած ընկերություն է, ինչը ձեռք բերելը և ներդրումներ անելը ոչ այլ ինչ է, քան կարևորագույն ստրատեգիական առաքելություն. սա Արցախում հեռահաղորդակցությունը վերականգնելու և զարգացնելու հրամայականն է: Արցախի ղեկավարը նշել է, որ Եսայան եղբայրների կողմից կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակն Արցախում: Եվ բոլոր տրամաբանող անձանց է հայտնի, որ այս պահին այնտեղ շահույթներ ստանալու, ավելին, այդ նպատակով խարդավանքների գնալու մասին խոսելը ինքնին ծիծաղելի է:
 
Եվ ընդհանրապես, վատթարագույն սցենարի շուրջ հիմնված այդ փոքրիկ «ֆիլմն» ինքնին ծիծաղելի է, երբ մի կողմից գործ ունես հսկայական ներդրումների, փրկվող ոլորտների, հազարավոր աշխատատեղերի և դրա համար ներդրվող ջանքերի հետ, մյուս կողմից՝ դավադրության տեսությունների սիրահարների համար տարածվող լուրերի հետ:
 
Արտակ Կարապետյան
Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին ՀԻՄԱ․ Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է WhatsApp-ը նոր ֆունկցիա ունի. ի՞նչ է հայտնի Ոuտիկանները շարունակում են արգելափակված պահել Կիրանցի մուտքը (լուսանկարներ) Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ ԴանիելյանՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա»-ի, 24 գրամ «հաշիշի յուղ»-ի և 66 գրամ «կոկաին»-ի ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է (տեսանյութ) Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում Ո՞ւր ա, մարդու իրավունքների պաշտպանն ո՞ւր ա․ Դանիելյան Հայաստանը և Ադրբեջանը սահմանային հանձնաժողովներն առաջիկայում կհամաձայնեցնեն կանոնակարգի նախագիծը «Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ) «Մի՛ գnռա», «Ե՛ս եմ որոշում». Կիրանցում իրավիճակը լարված է մնում Հե՛տ գնացեք. Սրբազանին չեն թողնում մուտք գործել Կիրանց Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժի նվազման ֆոնին Ֆրանսիայում սկսվել է զենիթահրթիռային համալիրների արտադրությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիսՍպասվում են անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի Լարված իրավիճակ` Կիրանցում. սև և կարմիր բերետավորները բերվել են գյուղ «Փաշինյանը պատրաստ է դիմել թուրքական և ադրբեջանական զորքերի օգնությանը իշխանություն մնալու համար» Կիրանցի մատույցները հսկում են մեծ թվով ոստիկաններ (տեսանյութ) «Դեպի Արևմուտք սերը ո՞ւր կտանի Հայաստանն ու Վրաստանը» Ո՞վ կկատարի Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները Հրազդանում մարդիկ էին uպանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայտնի են Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հուղարկավորման արարողության օրը և վայրը Պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Եկեղեցու թեմակալ առաջնորդի հետ․ Մարության Նիկոլականների վախը գնալով խորանում է Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ նախագահ Ռաիսիի մաhվան կապակցությամբ Շառլ Միշելը ցավակցել է Իրանի գործիչների մահվան առթիվ Վազգեն Մանուկյանը ցավակցել է Իրանին Փորձագետներն ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Կիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել Իրանի նախագահի և ԱԳ նախարարի վերջին լուսանկարն ուղղաթիռից Իրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի առաջին փոխնախագահը ստանձնել է երկրի գործադիր պարտականությունները Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է սահմանազատվող Կիրանց (տեսանյութ) Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)
Ամենադիտված