ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալիֆոռնիայում գողացել են 18-րդ դարի հազվագյուտ ջութակ, որն արժե ավելի քան 700 000 դոլար

ՄՇԱԿՈՒՅԹ

Կալիֆոռնիայում գողացել են 18-րդ դարի հազվագյուտ ջութակ, որն արժե ավելի քան 700 000 դոլար, գրում է Los Angeles Times-ը:

Թխկուց եւ ալպիական եղեւնուց 1710 թվականին պատրաստված գործիքը, որը ստեղծվել է պատմության մեջ ջութակի ամենահայտնի վարպետներից մեկի՝ Հերոնիմ Ամաթի II-ի կողմից, գտնվել է արվեստի գործի առեւտրով զբաղվող Ռոլանդ Վայնշթեյնի ավտոմեքենայի մեջ, եւ գողացվել դեկտեմբերի 8-ին:

Արթ-դիլերն առաջարկում է 25 000 դոլարի չափով պարգեւատրում տեղեկատվության դիմաց, որը կօգնի վերադարձնել ջութակը:

Վայնշթեյնը ձեռք էր բերել ջութակը 2013 թվականի հոկտեմբերին 507 436 դոլարով Tarisio առցանց աճուրդի ժամանակ: LA Times-ի տվյալներով՝ աճուրդի տան տնօրենն ասել է, որ գործիքը, հավանաբար, այժմ արժե 700 000-900 000 դոլար: Նա հայտնել է, որ նա չի նվագում ջութակ, սակայն թույլ է տալիս իր երաժիշտ ընկերներին եւ պրոֆեսիոնալներին նվագել այդ 310-ամյա գործիքը, որը գտնվում է իդեալական վիճակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular