ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գալուստյանը պատմել է կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով ունեցած ինքնազգացողության մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հումորիստ Միխայիլ Գալուստյանը հայտնել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին: «Instagram»-ում նա հիշել է տհաճ ինքնազգացողության մասին, որն ունեցել է վարակման պատճառով: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:

Ըստ Գալուստյանի՝ նոյեմբերին նա կորցրել է հոտի և համի զգացողությունները:

- Կյանքում առաջին անգամ անհամ էկլերներ, կոտլետներ և շատ այլ բաներ փորձեցի: Անկեղծ ասած, այնքան էլ լավ չէր,- կատակով նշել է նա:

Հումորիստը շեշտել է, որ երկար ժամանակ հիվանդ էր:

- Ինքնազգացողությունս զզվելի էր, և պարզվեց, որ թոքերիս մոտ 20%-ն ախտահարված է,- հավելել է նա:

- Ցանկանում եմ, որ մոլորակի վրա ոչ ոք չբախվի այն դժվարություններին, որ իր հետ բերում է կորոնավիրուսը,- ասել է Գալուստյանը՝ շեշտելով, որ հարգում է նրանց, ովքեր ներկայումս աշխատում են վիրուսի դեմ պատվաստանյութերի վրա և մասնակցում փորձարկումներին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular