ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասմիկ Պապյանը՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար: Դեկտեմբերի 17-ին բեմադրվել է գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգ-երեկո, որով ազդարարվել է Հասմիկ Պապյանի գործունեության սկիզբը՝ որպես կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։

«Հասմիկ Պապյանի բնորոշմամբ, հատկապես մեր ժողովրդի համար այս ծանր օրերին ավելի քան արդիական են Բեթհովենի երաժշտությունը, նրա ոգու ուժը, չհանձնվելու կամքը եւ, չնայած կյանքի ընթացքում իրեն ուղեկցած անթիվ, անհամար դժվարություններին եւ փորձություններին, ճակատագրին հաղթելու մշտական անսանձելի մոլուցքը։

Համերգի ծրագիրն արտացոլում էր մարդկային ճակատագրին բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր մարդու եւ բնության հանդեպ, հայրենասիրություն, շահամոլություն, վրեժ, ատելություն եւ, իհարկե, խաղաղություն և երջանկություն, որին ամենաշատն է ձգտում հայ ժողովուրդը»,- նշված է օպերային ստուդիայի ֆեյսբուքյան էջում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular