ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական «Իսկանդերների» կառավարման վահանակը Ռուսաստանի ձեռքին է. Ադրբեջանի գլխավոր դատախազություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rusdialog.ru-ն գրում է, որ Բաքվում ենթադրում են, որ Հայաստանի զինված ուժերի «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգերի կառավարման վահանակը գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիևը «Իսկանդեր»-ը  չափազանց լուրջ զենք է անվանել և համոզմունք հայտնել, որ հայկական բանակին պատկանող այդ համակարգերի կառավարման վահանակը գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Գլխավոր դատախազը հերքել է հայ գեներալ Մովսես Հակոբյանի խոսքերը, թե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Երևանը օգտագործել է «Իսկանդեր» հրթիռներ։ Այդ մասին հաղորդել է «Թուրան» գործակալությունը:

Ըստ Ալիևի, Հակոբյանի հայտարարությունն արվել է ինչ-որ ներքաղաքական նպատակներով, բայց ադրբեջանական կողմը չունի ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների օգտագործման ապացույցներ: Միևնույն ժամանակ, Բաքուն տեղեկություններ ունի հայկական կողմից «Տոչկա Ու», «Սկադ» և «Սմերչ» նմանատիպ համակարգերի օգտագործման վերաբերյալ: Բացի այդ, գլխավոր դատախազը Հայաստանին մեղադրել է կասետային ռումբեր օգտագործելու մեջ, որոնք արձակվել են Բարդա քաղաքի վրա:

Հիշեցնենք, որ գեներալ Հակոբյանը հայտարարել էր ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայկական զինված ուժերի կողմից «Իսկանդեր»-ների օգտագործման մասին, սակայն  հրաժարվել էր մանրամասներ նշել: Հիշեցնենք նաև, որ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր «Իսկանդեր» հրթիռների հարվածը Շուշի քաղաքի տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դիրքերին: Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր «Իսկանդեր» -ների օգտագործելու պատրաստակամության մասին Ղարաբաղի երկնքում թուրքական F-16 կործանիչներ հայտնվելու դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular