ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Կովկասում սկսվում է նոր դարաշրջան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Էրդողանի մամլո քարտուղարը իր Twitter-ի էջում գրել է, որ Քելբաջարի շրջանը Ադրբեջանին անցնելը նշանակում է նոր դարաշրջանի սկիզբ Կովկասում։

«Այս գիշեր ադրբեջանական բանակը մտել է Քելբաջար, որը 27 տարի բռնազավթված էր: Ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ղարաբաղին վերադարձվում է իր ինքնությունը: Կովկասում սկսվում է նոր դարաշրջան: Թուրքիան կշարունակի ակտիվ դեր խաղալ նոր պատմության ձևավորման գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի «Daily Sabah» իշխանամետ թերթում Անկարայի Յըլդըրըմ Բեյազիտ համալսարանի ակադեմիկոս և Ռուսագիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Սալիհ Յըլմազը նշել էր, որ Ռուսաստանի համար անտրամաբանական է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներից Թուրքիային բացառելը: Ըստ նրա` Անկարան, որպես այլընտրանք, կարող է տարածաշրջանում ռազմական բազաներ ստեղծել, մասնավորապես Ադրբեջանին փոխանցված շրջաններում և որպես թուրքական զորքերի հնարավոր` տեղակայման վայրեր նշել է Քելբաջարը, Շուշին, Լաչինը և Զանգելանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանավորվել է համատեղ դիտորդական կենտրոն ստեղծել, որը կհետևի իրավիճակին Լեռնային Ղարաբաղի շփման գծում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular