Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանի «վրացական սինդրոմը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` Վրաստանում խորհրդարանի ընտրության ավարտին զուգահեռ տեղի է ունենում կորոնավիրուսի համաճարակի կտրուկ բռնկում: Հարևան երկրում օրական արձանագրվող դեպքերի թիվը վերջին օրերին հասնում է մինչև 4 հազարի, օրական մահերը հասնում են չորս տասնյակի: Վարակակիրների ցուցանիշը հատել է 100 հազարի սահմանն ու ավելանում է: Դա տեղի է ունենում այն Վրաստանում, որն ամռանը համարվում էր համաճարակի դեմ պայքարի էտալոն: Հարց է առաջանում, թե ինչ պատահեց, որ Վրաստանը չդիմացավ ու պայթեց: Հայկական տիրույթում ստացվող տեղեկատվության համաձայն՝ գերլարված են աշխատում հիվանդանոցները, որտեղ չկա ազատ տեղ: Պատահակա՞ն էր արդյոք, որ վարակի բռնկումը զուգորդվեց խորհրդարանի ընտրության ավարտին, թե՞ Վրաստանի կառավարությունը անում էր հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի մինչև հոկտեմբերի վերջ և նոյեմբերի սկզբին նախատեսված ընտրության ավարտը համաճարակը չունենա այնպիսի ծավալում, որը կբերի քաղաքական հետևանքի, կբարձրացնի ընդդիմության շանսն ու կնվազեցնի «Վրացական երազանքի» վերընտրությունը:

Համենայն դեպս հետաքրքիր էր, որ արդեն հոկտեմբերի 31-ին մոտ սկսեց նկատվել աճը, ինչը, սակայն, դեռևս խիստ հեռու էր այնպիսին լինելուց, որ կփոխեր քաղաքական տրամադրությունն ու կազդեր մի քանի օր անց տեղի ունենալիք ընտրության վրա: Այս ամենին զուգահեռ, սակայն, իսկ ի՞նչ կարող է սպասել Վրաստանին այժմ: Արդյոք դա կարո՞ղ է բերել ապակայունացման՝ հաշվի առնելով այն, որ երկրի ընդդիմությունը գոհ չէ «Վրացական երազանքի» հաղթանակի փաստից և արել է անգամ բողոքի փորձեր՝ արժանանալով ուժային դիմադրության: Արդյո՞ք կորոնավիրուսը կարող է աճել այնպիսի հետևանքով, որ «շրջի» ընտրության արդյունքը: Հատկապես, որ Վրաստանի համար սպառնալից է ոչ միայն վարակը, այլև ռեգիոնալ ռազմաքաղաքական միջավայրը:

Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային կյանքի վերջին ամիսների փորձը, համաճարակն ու համաշխարհային քաղաքական միջավայրը քայլում են «ձեռք ձեռքի» տված: Հենց այդ «համատեղ» քայլքի հետևանք էր թերևս նաև Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմը, որն արմատապես փոխել է ռեգիոնը և ստեղծել իրավիճակ, երբ հայկական տարածքների հաշվին ռեգիոնալ հերթական բաժանումն արած Թուրքիան և Ռուսաստանը արդեն իսկ կարող են սկսել բաժանման ենթակա դիտարկումները այլ՝ այս դեպքում Վրաստանի ուղղությամբ: Ընդ որում, «Վրացական երազանքը» հստակ կանխազգում է վտանգը, ինչով պայմանավորված էր երկրի վարչապետ Գախարիայի հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում: Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ եկել է Վրաստանում ԱՄՆ ներկայությունը մեծացնելու ժամանակը:

Մյուս կողմից, սակայն, Նահանգները կարծես թե կոնկրետ արձագանք չտվեց երկրում ամերիկյան ռազմակայան հիմնելու գաղափարին: Ինչպե՞ս կվերաբերվի դրան Բայդենի վարչակազմը: Մինչ այդ, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը ռեգիոնալ խաղաղության երաշխավորն են: Դա ինչ-որ իմաստով նաև Վրաստանի դատավճիռ է, որին Էրդողանը Հայաստանի հետ միասին դուրս է դնում ռեգիոնալ որոշումներից: Միևնույն ժամանակ, Վրաստանի հարցում ամեն ինչ, կարծես թե, արդարացի է: Վերջին հաշվով, Թբիլիսին ինքն է տարիներ ի վեր դիրքավորվել ոչ իբրև ռազմավարական խաղի պատրաստ պետություն, այլ որպես թուրք-ադրբեջանական տարանցիկ միջանցքի, որը նաև անխափան գործեց Հայաստանը խաղից դուրս դնելու պատերազմի ընթացքում: Իսկ ինչպես ասում են՝ «ոչ մի բարի գործ չի մնում անպատիժ»:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
Ամենադիտված