ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ մոտ է օրը, երբ Հայաստանը կունենա ազգային և պետական շահերով առաջնորդվող իշխանություն. Կարեն Բեքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակական–քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Արցախի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերին։ Գրառման մեջ ասվում է․

«Կպատկերացնեի՞ք երբևէ, որ ՌԴ-ն և Ֆրանսիան կարող են Արցախի համար լինել ավելի գործունյա, հոգատար և ընկալելի` քան Հայաստանի իշխանությունները:

Շնորհակալություն ՌԴ-ին այն ջանքերի համար, որ հետևողականորեն կիրառում է Արցախի մեր ազգակիցների անվտանգության և կյանքը բնականոն հուն տեղափոխելու հարցերում:

Շնորհակալություն Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` Ղարաբաղյան հիմնախնդրի ու Արցախի ժողովրդի նկատմամբ հոգատարության և արժեքները շահերին չստորադասելու համար:

Նաև Սենատի բանաձևն այս տրամաբանությունն ունի իր մեջ...

Վստահ եմ, շատ մոտ է օրը (ժամը), երբ Հայաստանը կունենա ազգային և պետական շահերով առաջնորդվող իշխանություն, որն էլ բնականոն և գործընկերային երկխոսության մեջ կլինի արտաքին աշխարհի հետ, և այդժամ, օրինակ` նույն Ֆրանսիայի ԱԳՆ մոտեցումը հնարավոր կլինի պատշաճ քննարկել և միասնական մոտեցումներ որդեգրել:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին և ներկա իշխանություններին, հակիրճ և իրենց համար ընկալելի լեզվով` «ոչ մի բորենի չի պլստալու...»»:

Գրառմանը կից Կարեն Բեքարյանը հրապարակել է տեսանյութ, որը կարող եք դիտել ստորև։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular