ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թույլ տվեք ձեր խորը երախտագիտությունների վրա սառը ցնցուղ լցնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելիներ. թույլ տվեք էլի ձեր խոր երախտագիտությունների և էյֆորիկ հայտարարությունների վրա սառը ցնցուղ լցնել ճշմարտությամբ:

Ֆրանսիան չի ճանաչել Արցախի անկախությունը:

Խորհրդարանի վերին պալատը` Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է անում Ֆրանսիական Հանրապետության կառավարությանը` ճանաչել Արցախը:

Երբ կառավարությունը կճանաչի` նոր տեղից վեր կցատկենք և կերջանկանանք, որ կորստից հետո ճանաչվեց մի բան, որ այլևս ընդհանրապես չկա:

Սենատն, անշուշտ, ամեն դեպքում շատ դրական բան է արել, բայց պետք է հասկանալ թե խորքում ինչ կա:

Իսկ իրականում սա պարզ դեմարշ է Ռուսաստանի դեմ, որը Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին անարգեց և ապտակեց` միակողմանիորեն Արցախի հարցը Ադրբեջանի և Թուրքիայի օգնությամբ լուծելով հօգուտ այդ երեք երկրների:

Սրա անունն է քաղաքականություն: Ձեր սիրատոչոր գրառումներից գողացված հեղափոխության օրերի սիրո և թավշախոսության մակերասայնության նամշած հոտ է գալիս:

Այլևս վաղուց ժամն է փոխվելու:

Մեր աշխարհը փոխվել է` մենք նույնն ենք մնացել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular