ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել մոտ 3000 տոննա շինանյութ. Իգոր Կոնաշենկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մեկ օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 հոգի: Նոյեմբերի 14-ից մինչ այժմ վերադարձածները 15 հազար են՝ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգնման հարցում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցույց տալու համար ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել մոտ 3000 տոննա շինանյութ»,- ասել է Կոնաշենկովը՝ հավելելով, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվել է շփման գծի ամբողջ երկայնքով:

«Հումանիտար ականազերծման կենտրոնն իրականացրել է պայթունավտանգ առարկաների մաքրում մոտ 1 հա մակերեսի և 1, 5 կմ ճանապարհի վրա: Ստեփանակերտում 78 շենք է ստուգվել, այդ թվում՝ դպրոց և ջրի մաքրման ու ֆիլտրման կայան»,– հայտնել է Իգոր Կոնաշենկովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular