ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի անդառնալիության կետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում շատ է խոսվում ՀՀ ներքաղաքական լարված իրավիճակի մասին։ Դիտարկենք մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը, կառչած է մնում սեփական աթոռից և համառորեն հրաժարական չի ներկայացնում, այդ դեպքում, ի՞նչ իրավիճակ կստեղծվի և ի՞նչ «ռասկլադ» կլինի։ Փաստացի կլինի այնպես, որ ՀՀ-ում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է վերջին երկուսուկես տարում՝ դրան գումարած արցախյան երկրորդ գոյամարտում մեր կրած ծանր պարտության հետևանքները: Իսկ ի՞նչ էր առկա երկրում՝ նախքան պատերազմը: Երկրի տնտեսությունը զարգանում էր նախկին գերակայությամբ՝ հանքարդյունաբերություն և գյուղատնտեսության վերամշակում, թեև խոստում էր տրվել, որ այդ գերակայությունը պետք է փոխվի: Դրան զուգահեռ նախորդ տարիների հետ համեմատած, հսկայական չափով կրճատվել էին ներդրումները, չնայած խոստում էր տրվել, որ դրանք աննախադեպ աճ կունենան:

Խոստում էր տրվել, որ մարդիկ կդադարեն երկիր լքելը, և կունենանք ժողովրդագրական ցուցանիշների բարելավում՝ ներհոսքի և ծնունդների աճի շնորհիվ: Իրականում նման երևույթ գրանցվեց շատ կարճ ժամանակահատվածով՝ պայմանավորված հեղափոխական էյֆորիայով, իսկ հետո, երբ էյֆորիան մնաց անցյալում, ամեն ինչ ընկավ իր տեղը՝ շարունակվեց մարդկային ռեսուրսների արտահոսքը: Տնտեսական առումով Հայաստանը չդարձավ այն դրախտը, որ ներկայացնում էր իշխանությունը 2018 թվականի մայիսից: Ըստ էության՝ իշխանությունը խոստացել էր ստեղծել անկախ դատական համակարգ, սակայն դրա փոխարեն դատական համակարգը դարձավ ավելի կախյալ. համակարգում մնացին առանձին դատավորներ, որոնք գլուխները կախ չէին կատարում անձամբ վարչապետի հրահանգները: Դա հասավ այն աստիճանի, որ ԲԴԽ նախագահը վերջերս հայտարարություն տարածեց, որ դատավորները պարտավոր են հետևել զուտ օրենքներին և վճիռներ կատարել իրենց մասնագիտական փորձառության եւ խղճի մտոք, որպեսզի երկրի արդարադատության համակարգը չենթարկվի կոլապսի: Իսկ այն, որ դա կպատահեր, մատնացույց է անում Ալբանիայի օրինակը, որում եվրոպական հանձնարարություններով իրականացված վեթինգից հետո դատական համակարգն ընկել էր կոլապսի գիրկը. զարմանալիորեն, դրա վերաբերյալ հոդվածը հրապարակել էր օտար ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող լրատվամիջոցներից մեկը:

Հավելենք, որ Փաշինյանը խոստացել էր օրինականության շրջանակներում ունեզրկել նախկին կոռումպացված պաշտոնյաներին և նրանցից ստացված գումարներն ուղղել տնտեսության զարգացմանն ու երկրի անվտանգության ամրապնդմանը: Այդ առումով մենք տեսանք բազմաթիվ դատական պրոցեսներ, հայաստանյան մասշտաբով հսկայական գումարների գրավադրումներ, սակայն իրական գումարների ներհոսք այդպես էլ տեղի չունեցավ: Միակ իրական «ձեռքբերումը» Ծաղկաձորում գտնվող հինգաստղանի «Գոլդըն Փելըս» հյուրանոցն էր, որը հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակում պետությանն էր «նվիրել» նախկիններից մեկը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular