ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Ավագիմյանը «Չեռնոմորեցի» լավագույն ֆուտբոլիստն է հոկտեմբերին

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջին լիգայի առաջատար Օդեսայի «Չեռնոմորեցի»` հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արթուր Ավագիմյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 23-ամյա կիսապաշտպանն առաջ է անցել Վլադիսլավ Բուգայից ու Արտյոմ Կովբասից:

Հոկտեմբերին տեղի ունեցած խաղերից մեկում Ավագիմյանը գոլի հեղինակ էր դարձել անկյունային հարվածով:

Հիշեցնենք, որ Արթուր Ավագիմյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Երևանի «Ալաշկերտից» է տեղափոխվել «Չեռնոմորեց»: Ուկրաինայի առաջին լիգայի ընթացիկ առաջնության 14 տուրերում նա դարձել է 4 գոլի հեղինակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular