Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը թելադրում է ուժեղը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է այդ երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Թումանյանը նրան է ներկայացրել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո Հայաստանում ու Արցախում առկա իրավիճակը: Քննարկվել է իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը, նաև հայ-իրանական հարաբերության եւ համատեղ աշխատանքի հեռանկարը: Հավելենք, որ Իրանի արտգործնախարարությունն օրերս տեղեկություն էր տարածել այդ երկրի արտգործնախարարի Հայաստան հնարավոր այցի մասին: Հայաստանի դեսպանի հետ Արաղչին, թերևս, հանդիպել է հասկանալու համար՝ արդյոք իմաստ ունի Ջաֆար Զարիֆի այցը Հայաստան: Արդյո՞ք Հայաստանը ներկայումս իրենից ներկայացնում է քաղաքական այնպիսի սուբյեկտություն, որը թույլ կտա քննարկել և պայմանավորվել լուրջ հարցեր: Ընդ որում, այդ հարցադրումը բոլորովին զգայական չէ: Առկա է իրողություն՝ պատերազմում հայկական կողմի ծանր պարտությունը: Ընդ որում, Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարները իրենք են հայտարարել, որ եռակողմ համաձայնությունը եղել է փրկություն, այլապես պարտությունն ու Արցախի կորուստը լինելու էր լիակատար:

Ըստ էության՝ շոշափելի հեռանկարում իրավիճակ թելադրելու է նա, ով «փրկել է», այսինքն՝ Ռուսաստանը: Դա է իրողությունը, ըստ այդմ, Իրանի պարագայում առաջանում է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության հետ երկխոսության իմաստի հարցը: Դա չի նշանակում անշուշտ, թե իմաստը բացառված է ընդհանրապես: Բայց այն ունի սահմանման կարիք, և Թեհրանն անշուշտ փորձում է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է հնարավոր իմաստավորել Հայաստանի հետ հետպատերազմյան երկխոսությունը: Հատկանշական է, որ այդ հարցը դիտարկվում է Աբբաս Արաղչիի մակարդակով: Բանն այն է, որ դեռևս պատերազմի ընթացքում նա Իրանի նախագահի հատուկ բանագնացն էր, որը այցելեց Երեւան, Մոսկվա, Բաքու և Անկարա՝ Իրանի առաջարկը քննարկելու համար: Թեհրանը գուցե հույս էլ չուներ, թե Մոսկվան ու Անկարան կընդունեն այն, և թերևս փորձում էր միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվում կամ ինչ կարող է կատարվել: Փաստացի, Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են առանց Թեհրանի՝ մերժելով Աստանայի ձևաչափի իրանյան առաջարկը: Իրանը գործնականում կորցրել է հյուսիսային սահմանի ռազմավարական «անդորրը»: Թեհրանը տարիներ շարունակ հայտարարել է, թե չի հանդուրժի երրորդ երկրի ռազմական ներկայությունն այդ սահմանում: Ներկայումս այնտեղ է Թուրքիան՝ Ադրբեջանի եւ ահաբեկիչների միջոցով:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից
Ամենադիտված