Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեծ եղբոր» իրավունքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի դեմ պատերազմը դադարեցնելու համար: Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի առաջին օրերին, երբ Արցախի նախագահը պարբերական ճեպազրույցներ էր ունենում լրագրողների հետ, նրան հարց ուղղվեց հենց պատերազմը դադարեցնելու ՌԴ կոչերի և դրանից ակնկալիքների առնչությամբ՝ հիշեցնելով նաև ապրիլյան պատերազմը, երբ Մոսկվան հինգերորդ օրը դադարեցրեց այն: Ապրիլի պատերազմում մենք էինք ու Ադրբեջանը, և Ռուսաստանը արագ կանգնեցրեց այն, իսկ հիմա Թուրքիան է, ես չգիտեմ՝ կկարողանա՞ Ռուսաստանը կանգնեցնել Թուրքիային. այդպիսին էր Արայիկ Հարությունյանի արձագանքը:

Ըստ էության՝ Ռուսաստանի այդ կարողության թեման աշխույժ քննարկումների առարկա էր թե՛ պատերազմի օրերին, թե՛ նոյեմբերի 9-ից հետո: Քննարկումներն ավելի թեժացրեց ՌԴ նախագահ Պուտինը՝ հոկտեմբերի 19-20-ի վերաբերյալ իր հայտարարությամբ: Դրա էությունն այն էր, որ ինքը կանգնեցնում էր պատերազմը, բայց չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանը: Ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Հայաստանի իշխող քաղաքական ուժից եղան իրարամերժ արձագանքներ: Օրինակ՝ փոխվարչապետ Ավինյանը հայտարարել էր, որ թշնամին պատերազմը դադարեցնելու պատրաստակամություն հայտնել է միայն վերջին օրերին, մինչ այդ չի ունեցել այդ պատրաստակամությունը: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու այլ պատգամավորներ էլ փորձում էին հիմնավորել, թե ինչու հոկտեմբերի 19-20-ի նախաձեռնությանը չի համաձայնել Նիկոլ Փաշինյանը: Իրականում, ներկայումս շատ բարդ իրավիճակ է, և եթե ՌԴ նախագահն անգամ չափազանցում է հոկտեմբերի 19-20-ի մասին և ընդամենը լուծում հայ ժողովրդի առաջ «ձեռքերը լվանալու» խնդիր՝ ես արել եմ հնարավորը, բայց չի համաձայնել Փաշինյանը, ապա Հայաստանի իշխանությանն առավել ևս այժմ արդեն գործնականում անհնար է ասել, թե Պուտինը չափազանցում է՝ եթե անգամ դա այդպես է: Փաստացի Հայաստանի և Արցախի իշխանությունները այժմ կարող են անել միայն մի բան՝ շնորհակալություն ու երախտագիտություն հայտնել Պուտինին: Ընդ որում, ոչ միայն պատերազմը դադարեցնելու համար, այլև գործնականում արդեն նաև ընթացիկ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ ներքաղաքական իրողությունների:

Իսկ հարցը՝ կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանն ավելի վաղ դադարեցնել պատերազմը կամ ընդհանրապես այն թույլ չտալ, մնում է բաց: Եթե կարող էր, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանն ընդամենը Թուրքիայի հետ համաձայնեցված կիսել է Արցախը՝ Ադրբեջանն ամբողջությամբ և Արցախի մի մասը տալով Թուրքիային՝ փոխարենը ստանալով Արցախի մյուս մասի հանդեպ լեգիտիմ իրավունք հենց Բաքվի ստորագրությամբ: Այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչ կարող էր անել Հայաստանը: Այդ հարցը կարևոր է, որովհետև ներկայիս ստատուս-քվոն ամենևին հավերժ չէ: Մյուս կողմից՝ հարց է ծագում, եթե Ռուսաստանը կարող էր կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, ըստ այդմ՝ հայկական կողմի, հետևաբար նաև իր համար ավելի նվազ տարածքային կորստով, ինչո՞ւ չարեց դա: Որովհետև չէր կարող: Ռուսաստանը կարող էր որևէ բան իր համար կորզել այս պատերազմում միայն զիջելով: Ռուսաստանը ներկայումս չունի ավելի ուժ: Եվ սա ոչ թե վատ կամ լավ, չար կամ բարի կատեգորիաների, այլ իրական քաղաքականության հարց է: Ռուսաստանն իր ռեգիոնալ խաղի կարողությամբ՝ վաղուց զիջում է Թուրքիային՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Եվ այժմ մնում է երախտագիտություն հայտնել, որ Թուրքիային չի զիջվել ամբողջ Արցախը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ»
Ամենադիտված