Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել. Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել.
1. Միանշանակ, նրանց վերադարձը պետք է լինի պետական մարմինների առաջնահերթություններից մեկը, սակայն պետք է տարանջատել լիազոր մարմինները աջակից մարմիններից, ինչպես նաև՝ սուբյեկտիվ խնդիրները՝ օբյեկտիվ դժվարություններից: Լիազոր մարմինն այդ հարցում կառավարությունն է՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովի:
2. Որպես աջակից մարմին՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն առավելագույնս աջակցում է պետական ու միջազգային կառույցներին իրենց գործառույթների իրականացման հարցում: Մասնավորապես, բոլոր հնարավոր աղբյուրներից շարունակաբար հավաքագրում ենք տեղեկություններ ու փոխանցում նրանց, համապատասխան տեղեկություններ ենք տալիս գերիների հարազատներին ու նրանց փաստաբաններին, դիմումներ ու զեկույցներ ենք ուղարկում տարբեր միջազգային կառույցների ու որոշում կայացնողների և այլն: Օրինակ, անհայտ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ կատարել ենք մեծածավալ փաստահավաք գործունեություն և բացառիկ տվյալների շտեմարանը փոխանցել բոլոր լիազոր մարմիններին: Նաև մեր ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի խումբ գերիների կյանքը և հստակեցնել նրանց մասին տեղեկությունները. արդեն զգալի հաջողություններ կան, սակայն արդյունքների առումով ավելի մանրամասն չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով թեմայի նրբություններն ու գաղտնիության կարևորությունը գերիների համար:
Հենց այսօր բավականին երկար քննարկում եմ ունեցել Կարմիր խաչի պատասխանատու ներկայացուցչի հետ, ներկայացրել լրացուցիչ տվյալներ նրան: Առանձին քննարկումներ եմ ունեցել նաև միջազգային իրավապաշտպանների հետ:
3. Հարկ է հաշվի առնել, որ այս թեմայում առկա են բազմաթիվ նուրբ ու զգայուն հարցեր, և ավելորդ հրապարակայնացումը երբեմն վնասում է գործընթացին ու գերիների ճակատագրին: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ ընտանիքներն ու հանրությունը հնարավոր չափով իրազեկված լինեն գործընթացից ու արդյունքներից: Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները:
4. Ակտիվ համագործակցում ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, և այսօր էլ իմ գործընկեր Արման Թաթոյանը հանդես է եկել մանրամասն պարզաբանումներով ու շեշտադրումներով, հղումը տեղադրում եմ մեկնաբանությամբ, որպեսզի մոտավոր նույն բաներն էլ ես չկրկնեմ»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆԷս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ ԴանիելյանՊուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ ԿրեմլԲորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց ծնվել է որդին Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)
Ամենադիտված