Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դու զրո ես, Նիկոլ, զրո՛, մնում ես՝ ի՞նչ անես, քեզ ո՛չ դրսում են բանի տեղ դնում, ո՛չ ներսում. դու ինքնասպան եղած քաղաքական գործիչ ես». Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Փաշինյանի կողմից Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումը Հայաստանի վերջին 100-ամյակի ամենախայտառակ էջն է:

«Սա նույնիսկ ոչ պակաս աղետ է, քան նույնիսկ Ցեղասպանությունը, որովհետև Ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել. 2 հայկական պետությունների առկայության պայմաններում, հզորագույն դաշնակցի առկայության պայմաններում, որի հետ 2.5 տարում Նիկոլ Փաշինյանը փչացրեց բոլոր հարաբերությունները, ժղովրդից ծածուկ ստորագրել կապիտուլյացիայի ակտ, անել ամեն ինչ, որպեսզի թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատում մենք պարտվենք, սա խայտառակություն է: Հողատու Նիկոլը, ուզի թե չուզի, պետք է գնա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս արհավիրքի միակ պատճառը Նիկոլ Փաշինյանն է. «2.5 տարի ինքը բերել՝ հանգեցրել է սրան: Պատերազմի 44 օրվա ընթացքում էլ խաբել է ժողովրդին, 100 տոկոս սուտ ինֆորմացիա է տվել, որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ նա մինուս անվերջություն է, ինչպես գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն է ասել՝ երրորդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը, իսկ 2018թ. սկսած՝ գնել զենքեր, որոնք, էլի Մովսես Հակոբյանի խոսքով՝ չեն կրակել: Ժեշտի կտորներ է առնում, որ սելֆի անի: 950 հազար քառակուսի կիլոմետր այս մարդու պատճառով կորել է»:

Նա ընդգծեց, որ Ալիևը բռնել է Նիկոլ Փաշինյանի վախը. «2.5 տարի շարունակ և նույնիսկ այսօր Նիկոլ Փաշինյանը Ալիևին մի թթու խոսք չի ասում: Նիկոլ Փաշինյանը նախկին, ներկա, հակահեղափոխական, Արցախի հերոսներին, բոլորին ամեն ինչ ասում է, բայց Ալիևին նույնիսկ այսօր ոչ մի բան չի ասում, որովհետև դուխ չունի: Հայաստանին ու հայ ժողովրդին այս խայտառակ իրավիճակին բերած մարդը պետք է հեռանա: Մնում է, որ ի՞նչ անի, որ 6 ամսվա ընթացքում Սյունիքն էլ տա՞: Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ արդեն 50 միլիարդի մասին է խոսում, ռեպարացիաների մասին է խոսում: Մեզ կոտորել են՝ քիչ է, կռիվը սկսել են՝ քիչ է, հիմա էլ միջազգային դատարաններում 50 միլիարդի մասին են խոսում, Նիկոլն էլ գնալու է բանակցի, ասի՝ դե, քանի որ 50 միլիարդ չունենք, Զանգեզուրն էլ ենք ձեզ տալի՞ս: Ո՞ր իրավունքով է ինքը գնալու Ալիևի հետ խոսի, Ալիևի հետ ի՞նչ է խոսելու, տեսանք իր խոսացածը»:

Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս հեղինակություն չունի. «Այս մարդը քաղաքական անմեղսունակության, դավադրության և դավաճանության պարզ օրինակ է, ես էլ ո՞նց բացատրեմ: Ասում է՝ նախկիններ. Նախկինների ժամանակ 4 օրում պատերազմ է ավարտվել, ու Ադրբեջանն է մուրացել, 1994թ. զինադադարից չենք հրաժարվել, Հայաստանին ագրեսոր ու կապիտուլյանտ չեն համարել, Վիեննա և Սանկտ Պետերբուրգ ենք Ադրբեջանի ծոծրակին դրել, որն Ալիևն է ստորագրել, և նույն Ալիևն էլ իրենց կառավարության նիստում ասում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Արցախի անկախությունը: 2016թ. որևէ բնակավայր թուրքերը չեն կարողացել գրավել: Այսօր ի՞նչ ունենք՝ այսօր ունենք 44 օր Նիկոլի և իր ֆեյքաֆերմաների սուտը՝ հաղթում ենք, հաղթում ենք, էն դեպքում, որ թե՛ ռազմական առումով համալրում չի արվել, 2018-20թթ. սխալ զենքեր են առել, և ինչպես Մովսես Հակոբյանն էր նշում՝ 2018 թվականից գնված ոչ մի զենք չի կրակել, էլի Սերժի ժամանակվա զենքերով են խփել այդ «Բայրաքթարները», ԳՇ պետն իրեն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, չի կանգնեցրել, Պուտինն իրեն առաջարկել է ավելի լավ պայմաններով, չի կանգնեցրել. Ի՞նչ նախկին: Նախկինները Շուշի են ազատագրել, Արցախ են ծաղկեցրել, իսկ ինքը Շուշին դժգույն քաղաք է համարում: Նիկոլ Փաշինյանը ավարտված գործիչ է, կապիտուլյացիա ստորագրած գործիչ է, իր ճակատին գրված է՝ դավաճան, հողատու»:

ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանն է տարածքների կորստի և անմեղ զոհերի պատճառը, բայց աներեսի նման գնում և մասնակցում է զոհերի հոգեհանգստի արարողությանը… ես բառ չեմ գտնում: Այս մարդն ավարտված գործիչ է, վաղը ի՞նչ է բանակցելու: Ալիևը նրան ձեռք է առնում, դաշնակից Ռուսաստանի եթերներում բոլորը ձեռք են առնում, մի հատ քաղաքական ուժ չկա իր կողքին, նույնիսկ իր հաճախորդ քաղաքական ուժերը չեն պաշտպանում»:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը քարտ-բլանշ է տվել Ալիևին՝ պատերազմ սկսելու համար. «Ես հազար անգամ դա ասել եմ: Մեր ժամանակ Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ երեկ Արցախի նախագահը ասում է՝ Ռուսաստանը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, Հայաստան չկա: Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, բայց Նիկոլը զրոյացրել է Հայաստանը: Դրա համար էլ նա Ալիևին ձեռք է տալիս: Ալիևին պետք է մեկը, որին ինչ ասի՝ անի: Նա ծնկի է բերել Նիկոլին, հիմա էլ ուզում է այդ պայմանագրում այնպիսի կետեր մտցնի, որ խելոք կատարի: Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովել: Նա քաղաքական իմպոտենցիայի վառ ներկայացուցիչ է: Մնում ես՝ ի՞նչ անես, դու ո՞նց ես բանակցելու, քեզ բանի տեղ դնող չկա: Նախկին մեր ո՞ր ղեկավարի հետ է Ալիևն այդպես անարգանքով խոսել, մեր նախկին ղեկավարները որ միջազգային ասպարեզում խոսում էին, կիսենք նրանց կարծիքը, թե ոչ, ազգային հպարտություն էինք զգում: Իսկ սա վիզը ծուռ դիմավորում է ՌԴ պատվիրակությանը: Դու զրո ես, Նիկոլ, զրո՛, մնում ես՝ ի՞նչ անես, քեզ ո՛չ դրսում են բանի տեղ դնում, ո՛չ ներսում: Բոլորը, ովքեր հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանները կատարում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Էս ի՞նչ ծիծաղելի բան է՝ սպանության փորձ. Ո՞ւմ է պետք՝ քեզ սպանի, դու ինքնասպան եղած քաղաքական գործիչ ես: Նիկոլ Փաշինյան, դու օրը մի քանի անգամ քեզ քաղաքական ինքնասպանության ես ենթարկում, մնում ես՝ ի՞նչ անես»:

Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացըՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի դատախազություն` հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջովՔրեական վարույթով պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, խnշտանգման ենթարկելու և Ալեն Սիմոնյանի հայտարարության միջև կապը․ ԹաթոյանԱրևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ ԲորելՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվելԻսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. ԷրդողանՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն«Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինանտ. այն ինքնագիտակցությունը պայմանավորող հիմնական գործոնն է․ ՓաշինյանՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարությունՊուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի միջև խելամիտ զսպվածության հույս է հայտնելՏեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբանՀՀ վարչապետի և իշխանության դեմ ոսկեպարցիների դիմումը շուտով կներկայացվի դատախազություն. Սուրեն ՊետրոսյանՊռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ. փակվելու է մայրուղին․ ՆԳՆՈ՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքինՍամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումիցՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԱլեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրաՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել
Ամենադիտված