Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:

 

Հայաստանի նախագահը շարունակում է արաբական աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումները՝ վերահաստատելու այդ երկրների հետ մեր բարեկամությունն ու համագործակցության պատրաստակամությունը, ընդլայնելու և ամրապնդելու կապերը։

Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության պետական օրհներգերը:

 

Դիմավորման արարողությունից հետո կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի առանձնազրուցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեհը, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Մահա Ալին և այլ պաշտոնյաներ։

Աբդալլահ Երկրորդ իբն Ալ-Հուսեյնը մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է:

Ողջունելով Հայաստանի նախագահի այցը՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունն ու պատմական կապերը: Թագավոր Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել այս տարվա փետրվարին Հայաստան իր պաշտոնական այցը և երախտագիտություն հայտնել Հայաստանի նախագահին ու ժողովրդին:

Նշվել է, որ Հայաստանն այսօր առերեսվում է բազմաթիվ մարտահրավերների և, որպես լավ ընկեր ու բարեկամ, ակնկալում են սերտորեն աշխատել ու աջակցություն ցուցաբերել:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, աջակցության խոսքերի ու երկու երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերություններն առավել զարգացնելու շարունակական պատրաստակամության համար։ Նա հիշել է ամիսներ առաջ Հորդանանի թագավորի հետ Երևանում կառուցողական քննարկումներն ու ապագային միտված ծրագրերը: «Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի,– ասել է Հայաստանի նախագահը: -Դժվար պահերին ակնհայտ է դառնում, թե ով է քո իրական ընկերն ու բարեկամը»: Նշելով, որ ցանկացած դժվար վիճակից ելքի հույս կա՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նախանշված ծրագրերը կյանքի կկոչվեն, կստեղծվի ավելի խոր համագործակցություն:

Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին՝ Հայաստանի նախագահն ու Հորդանանի թագավորը պատրաստակամություն են հայտնել առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: Նրանց խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները․ Հորդանանը, ինչպես Հայաստանը, մարդկային ներուժը դարձրել է զարգացում տանող իր հիմնական շարժիչ ուժը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հորդանանը կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում, Հայաստանի համար ուսանելի կարող է լինել տեղահանվածների հետ աշխատանքի Հորդանանի փորձը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերին, դրա առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ մտահոգություն առաջացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերին, մասնավորապես՝ կապված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերի հետ:

Նախագահ Սարգսյանը Հորդանանի թագավորին հանգամանորեն տեղեկացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքների, և, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակի մասին: Հորդանանյան կողմը նշել է, որ օգտագործել է միջազգային հարթակներում ունեցած իր կապերն ու հեղինակությունը՝ նպաստելու խաղաղության հաստատման ջանքերին:

Ապրիլի 1-ից անմաքս առևտրի շեմը կսահմանվի 200 եվրո և 31կգ. ՊԵԿԿարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը․ Հուլուսի Աքար«Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը»Զինծառայողին ինքնասպանության են հասցրելՈղբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինԶինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, 2 անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարանՏիգրան Խաչատրյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է ունեցել«Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն»102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան
Ամենադիտված