ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀ ՊԲ–ն հայտարարություն է տարածել աղմկահարույց տեսանյութի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել` կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որում տասնյակ զինծառայողներ ինչ–որ անհայտ շինությունում քնած են գետնին։

Այդ կադրերը համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել։ Շատերը մեղադրում են բանակի ղեկավարությանն այն բանի մեջ, որ նրանք զինծառայողների համար չեն ապահովում անգամ տարրական պայմաններ։

«Հասկանալի պատճառներով` նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների:

Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում է, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրի համար լուծում գտնելու քայլերից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular