ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ Փաշինյանի Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» մարմնավորում են Ղարաբաղի բնակիչները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kadara.ru-ն գրում է, որ 2020 թվականի նոյեմբերի 22-ին ղարաբաղյան Վազգենաշեն գյուղի հայերը շտապ հեռացել են իրենց տներից ադրբեջանցի զինվորների ծաղրուծանակի և բռնության ենթարկվելու վտանգի տակ: Հավանաբար, այսպես էր պատկերացնում «հպարտ քաղաքացի» հասկացությունը Նիկոլ Փաշինյանը, երբ խաբում էր մարդկանց իր ղեկավարությամբ հայերին սպասվող պայծառ ապագայի մասին:

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինը բացառիկ հարցազրույց է տվել Պավել Զարուբինին «Ռուսաստան» հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ, Պուտինը» հաղորդման եթերում: «Ռուսաստանի Դաշնությունը լիովին կատարել է իր դաշնակցային բոլոր պարտավորությունները Հայաստանի առջև,- ասել է Ռուսաստանի ղեկավարը, - դա վերաբերում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պարտավորություններին, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»: 

Ի վերջո Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել և պարտավորություններ է ստանձնել կողմերի խաղաղ տարանջատման համար: Ի դեպ, թիկնապահների այն թվով, որոնց հետ Փաշինյանը գտնվել է Էջմիածնում, գերազանցել է բոլոր ռեկորդները: Ճակատագրի հեգնանքով, ժամանակին Փաշինյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին զրկվել էր պետական պաշտպանությունից այն ձևակերպմամբ, որ եթե դու Ամենայն Հայոց Կաթողիկոս ես, ինչու՞ պետք է պաշտպանվես:  Իսկ հիմա Փաշինյանը վախենում է սեփական ժողովրդից, օh, ինչպես է վախում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular