ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում պատմել են, թե ինչն է օգնել Ադրբեջանին հաղթել Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ցույց տվեց ապագա պատերազմների բնորոշ տեսակը: Այդ մասին  հայտարարել է Ամերիկյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Heritage Foundation» հիմնադրամի Ազգային պաշտպանության կենտրոնի ղեկավար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Թոմաս Շպերը:

Գեներալը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական բախման մեջ Ադրբեջանի հաղթանակի պատճառը եղել է ադրբեջանական կողմից բարձր տեխնոլոգիական զենքի համատեղ օգտագործումը այն համակարգերի հետ, որոնք հնարավորություն են տալիս արագորեն հարվածներ հասցնելու որոշումներ կայացնել:

«Հարվածային անօդաչու թռչող սարքերը հատկապես արդյունավետ են եղել տասնյակ զրահապատ հարթակների ոչնչացման հարցում, հատկապես Հայաստանի դեպքում, պետք է նաև ընդգծել ժամանակակից պատերազմի աննախադապ բարձր մահաբերությունը և արագությունը, նաև հետաձգումներից խուսափելու անհրաժեշտությունը»,- ասել է Շպերը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «Convergence» ամերիկյան ծրագրի շրջանակներում իրականացված վերջին փորձարկումները, որոնք ճանաչվել են որպես հաջողված, չպետք է հանգստացնեն ամերիկացի զինվորականներին:

«Պատմությունն ապացուցել է, որ որքան շատ ժամանակ, գումար, մասնակիցներ և, մասնավորապես, ուշադրություն է դարձվում նման բաներին, այնքան ավելի շատ է գայթակղություն առաջանում  հնարավորությունն օգտագործել ավելի քիչ ազնիվ նպատակներով»,- ասել է Պաշտպանության կենտրոնի տնօրենը:

Նկատենք, որ ԱՄՆ-ի զինված ուժերի «Convergence» նախագիծն ուղղված է ժամանակակից տեղորոշման տեխնոլոգիաների, հաղորդակցության և արհեստական բանականության ներդրմանը  թիրախների բարձր ճշգրտությամբ ոչնչացումը ապահովելու համար` ներառյալ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ընթացած ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը բավականին ակտիվորեն օգտագործում է իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքեր և հրապարակել Ղարաբաղի պաշտպանության բանակի զրահատեխնիկայի, կենդանի ուժի և ամրությունների խոցումների տեսանյութեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular