ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Ղարաբաղից հետո անցել է Սեմյոն Պեգովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

dialog.ua-ն գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները խնդրել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը հարցաքննել լրագրող Սեմյոն Պեգովին: Դոնբասում իր գործունեությամբ հայտնի Սեմյոն Պեգովը, որը իրեն ռազմական լրագրող է անվանում, առաջիններից էր, որ հայտնվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո: Նա գրեթե ամեն օր պատրաստում էր քարոզչական տեսանյութեր` պատմելով հայկական կայուն բանակի ու «գրոհայինների» մասին, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից: Ռեպորտաժներից մեկի ժամանակ Պեգովը  անգամ ստիպված է եղել կրակի տակ փախչել Շուշիի շրջանի առաջնագիծից, բայց շարունակել է հաղորդումներ տարածել Ղարաբաղում Երևանի գերազանցության մասին:

Ավելի վաղ, Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանն ապօրինի հատելու համար: Այժմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանին՝ խնդրելով իրականացնել անհրաժեշտ քննչական գործողություններ: Պեգովը նաև հայտարարել է, որ Անդրկովկասը Ռուսաստանի համար չի տարբերվում Ղրիմից ու Դոնբասից: Նոյեմբերի 1-ին հայտնի է դարձել անօդաչու թռչող սարքի հարվածով՝ Պեգովին վերացնելու ադրբեջանական զինուժի մտադրության մասին: Նրա գործընկեր Ալեքսանդր Կոցն է գրել «ռազմական լրագրողի» հասցեին ուղղված նման սպառնալիքի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular