Մինսկում ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄինսկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են։ Իրավապահները սկսել են ցուցարարների ձերբակալությունները: Հրապարակված ցուցակների համաձայն՝ 19 մարդ է ձերբակալվել։
TUT.by-ի տվյալներով ՝ մետրոյի մուտքի մոտ մարդկանց բազմության մոտ պայթյուններ են տեղի ունեցել ՝ վառ բռնկումներով և առատ ծխով:
Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ ՝ ընդդեմ ընտրակեղծիքների։ ԿԸՀ-ի տվյալներով ՝ հաղթել է Լուկաշենկոն։ Ընդդիմադիր թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։