ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն դուրս է գալիս Բաց երկնքի համաձայնագրից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն նոյեմբերի 22-ից դադարում է Բաց երկնքի համաձայնագրի մասնակից լինելուց: Այսօր լրանում է 6 ամիսը այն օրից, երբ ԱՄՆ-ն համաձայնագրի դեպոզիտորներ Կանադային և Հունգարիային, ինչպես նաև համաձայնագրի մասնակից մյուս երկրներին համաձայնագրից դուրս գալու մասին փաստաթուղթ է ուղարկել:

ԱՄՆ–ն նշել է, որ պայմանագրից դուրս գալու պատճառը Ռուսաստանի կողմից համաձայնագրի կետերի չկատարելն է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Այսպիսով, ԱՄՆ-ն այլևս չի կարողանա համաձայնագրի մասնակից երկրների ցանկացած տարածքում ռազմական գործունեության ուսումնասիրման նպատակով թռիչքներ կատարել, ինչպես նաև հասանելիություն չի ունենա թռիչքների ժամանակ ձեռք բերված տվյալներին:

Վերջին վեց ամիսների ընթացքում ամերիկյան կողմը չի հայտարարել Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածության հասնելու մասին: Պետդեպարտամենտը անպատասխան է թողել այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալու մասին ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքը: Իր հերթին, Մոսկվան բազմիցս շեշտել է որոշումը չեղյալ հայտարարելու համար Վաշինգտոնի կողմից առաջադրված պայմանների անընդունելիությունը`դրանք որակելով որպես ուլտիմատում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular